Շուկայավարման և վաճառքի դասընթաց՝ Արմավիրի ՓՄՁ-ների համար
Մեկնարկել է «Վաճառք և մարքեթինգ» եռօրյա դասընթացը` Արմավիրի ՓՄՁ-ների համար: Դասընթացը ԵՄ կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում անցկացվող արդեն 2-րդ ...
Շուկայավարման և վաճառքի դասընթաց՝ Արմավիրի ՓՄՁ-ների համար
Մեկնարկել է «Վաճառք և մարքեթինգ» եռօրյա դասընթացը` Արմավիրի ՓՄՁ-ների համար: Դասընթացը ԵՄ կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում անցկացվող արդեն 2-րդ ծրագիրն է: Այն անցկացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC): Դասընթացին մասնակցում են Արմավիր մարզի 18 ՓՄՁ-ների ներկայացուցիչներ և ղեկավարներ՝  հիմնականում չրերի արտադրության, հանրային սննդի և կաթնամթերքի վերամշակման ոլորտներիվ: Դասընթացի ընթացքում հիմնական ուսումնասիրվող թեմաներից են՝
 
•       Վաճառքի և ներկայացման հմտությունների զարգացում
•        Մարքեթինգի հիմունքները և գործնական կիրառությունները
•        Վաճառքի փուլերի ուսումնասիրություն, արդյունավետ վաճառք
•        Սոցիալական մեդիա մարքեթինգ
•        Դերային խաղեր և գործնական աշխատանքներ:
 
Մինչև այս տարվա վերջ BSC-ն Արմավիրում կիրականացնի ևս 3 դասընթաց` մարզի գործարարների և աշխատուժի համար: