«Գիտությունը զարգանում է, գործարարն...
Արա-Գեղեցիկ Ավագյանը Հայաստանի ՓՄՁ զարգացման զգային կենտրոնի օգնությամբ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում հիմնել է սեփական ատամնաբուժական կլինիկան: Կենտրոնը մատուցում է թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական ստոմատոլոգիական և ռենտգեն ախտորոշման ծառայություններ : Կլինիկա ...
«Գիտությունը զարգանում է, գործարարն էլ պետք է ետ չմնա»,- գյումրեցի գործարար
Արա-Գեղեցիկ Ավագյանը Հայաստանի ՓՄՁ զարգացման զգային կենտրոնի օգնությամբ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում հիմնել է սեփական ատամնաբուժական կլինիկան: Կենտրոնը մատուցում է թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական ստոմատոլոգիական և ռենտգեն ախտորոշման ծառայություններ : Կլինիկա կարող են այցելել 10 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Արա Գեղեցիկի հետ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը զրուցել է սկսած գործի և հեռանկարների մասին: 
 
Ի՞նչ տվեց Ձեզ ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցությունը: 
 
-ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցության շրջնակներում ձեռք բերեցի գիտելիքներ գործարարության հետ կապված և գործին սկսեցի նայել ոչ միայն որպես մասնագետ, այլև որպես գործարար:  Ինչպես նաև ֆինանսավորման շնորհիվ ձեռք բերեցի կլինիկային անհրաժեշտ համապատասխան սարքավորում, որն ավելի ընդլայնեց ծառայությունների մատուցման շրջանակը:
 
Ինչպե՞ս առաջացավ Ձեր գործարար գաղափարը:
 
-Քանի որ մասնագիտությամբ ատամնաբույժ եմ և մինչև 2013թ. աշխատել եմ որպես ատամնաբույժ այլ կլինիկայում, որոշեցի հիմնել իմ սեփական կլինիկան:
 
Ո՞րն է Ձեր կարգախոսը:
 
-Ձեռնարկած գործը կատարել միշտ պատշաճ կերպով : 
 
Ի՞նչ պետք է անել, որ հաջողության հասնել: 
 
-Աշխատել քրտնաջան և հետևել դրված նպատակներին:
 
Ինչ՞ դժվարությունների եք հանդիպում Ձեր գործունեության ընթացքում: 
 
-Դժվարություններ կարող են առաջանալ միայն մրցակցային առումով, քանի որ գիտությունն այժմ շատ արագ է զարգանում,  բուժման նոր ձևերի կիրառումից չպետք է խուսափել, այլ պետք է անընդմեջ  մեծացնել  մասնագիտական հմտությունները :
 
Ինչպե՞ս եք տեսնում Ձեր գործի ապագան:
 
-Յուրաքանչյուր գործարար էլ ապագայում կուզենա տեսնել իր գործը` առավել առաջընթաց ապրած,  ես նույնպես բացառություն չեմ և  ջանք չեմ խնայում դրա համար:
 
Սկսնակ գործարարներին կամ նրանց, ովքեր դեռ չեն հիմնել իրենց սեփական գործը, ի՞նչ խորհուրդ կտաք:
 
-Չհիասթափվել առաջացած ամեն խոչընդոտի պատճառով, այլ փորձել լուծել դրանք: