Ելակ և հապալաս` կլոր տարին
«Բերք» ՍՊԸ-ն Տավուշի մարզում մշակում է  Եվրոպայից ներմուծված, բարձր բերքատվությամբ ելակի բազմաբերք սորտեր: «Բերք»-ի բերքը մշակվում է թաղանթապատ ջերմատներում և բաց գրունտում` հիդրոպոնիկ եղանակով: Ընկերությունն արտադրում և տեղական շուկայում ...
Ելակ և հապալաս` կլոր տարին
«Բերք» ՍՊԸ-ն Տավուշի մարզում մշակում է  Եվրոպայից ներմուծված, բարձր բերքատվությամբ ելակի բազմաբերք սորտեր: «Բերք»-ի բերքը մշակվում է թաղանթապատ ջերմատներում և բաց գրունտում` հիդրոպոնիկ եղանակով: Ընկերությունն արտադրում և տեղական շուկայում  իրացնում է համեղ ելակներ, բարձր որակի ելակի սածիլներ և առաջինը Հայաստանում` կապույտ հապալաս:  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ գործակցության մասին ընկերության տնօրեն Արուսյակ Օթարյանը նշում է. «Շնորհիվ ցածր  տոկոսադրույքով ֆինանսական ռեսուրսների` հիմնվեց մեր ընկերությունը»: 
 
Նրա խոսքով` նոր տեխնոլոգիաներով ջերմատուն հիմնելու գաղափարն առաջացել է, երբ Եվրոպա այցելելուց հետո տեսել է այնտեղի հաջողությունն այդ ոլորտում: Հենց նոր տեխնոլոգիաների կիրառումն էլ Օթարյանը համարում է իրենց ընկերության հաջողության գրավականը: «Նաև որակի  կառավարման ու  վերահսկողության շնորհիվ  է  ապահովվում ընկերության  հաջողությունը»-ավելացնում է նա: Երիտասարդ կին ձեռներեցը համոզված է`  հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատել  և  չհուսահատվել: 
 
 

Արուսյակը լավատեսորեն է տրամադրված գործի և երկրի ապագայի հանդեպ: որպես ամենալուրջ խոչընդոտ և դժվարություն` նշում է էներգակիրների գնի բարձր լինելը և մատչելի ֆինանսական  միջոցների  բացակայությունը: Այդուամենայնիվ, Արուսյակ Օթարյանը սկսնակներին հորդորում է չհուսահատվել և հավատալ իրենց ուժերին և  չվախենան դժվարություններից և նորամուծություններ կիրառել արտադրության մեջ: