Զարգացող հյուրատնային բիզնես` սեփական տանը
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ  Արման Հախվերդյանը 2012 թ-ից իր համտեսի  սրահում հյուրընկալում է զբոսաշրջիկների: Այնտեղ նա ցուցադրում  է խմիչքների և  հայկական  ավանդական ճաշատեսակների պատրաստման գործընթացը, կազմակերպում ճաշ, ...
Զարգացող հյուրատնային բիզնես` սեփական տանը
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ  Արման Հախվերդյանը 2012 թ-ից իր համտեսի  սրահում հյուրընկալում է զբոսաշրջիկների: Այնտեղ նա ցուցադրում  է խմիչքների և  հայկական  ավանդական ճաշատեսակների պատրաստման գործընթացը, կազմակերպում ճաշ, ընթրիք, ինչպես  նաև խմիչքների  և  չրերի  համտես  և վաճառք: «Ունեմ սեփական գինու և  չրերի  մեծ տեսականի տեսականի, որը նույնպես  հյուրասիրում և վաճառում եմ  զբոսաշրջիկներին, ինչն ապահովում է նրանց  հոսքը ինձ  մոտ: ՓՄՁ ԶԱԿ-ը  ինձ  հնարավորություն  տվեց ստանալ վարկային երաշխավորություն` ցածր  տոկոսով վարկի համար, որը հանգեցրեց  իմ  բիզնեսի  զարգացմանը»,- նշում է Հախվերդյանը:
 
Տեսնելով որ  իր հայրենի  մարզն ունի  զբոսաշրջիկների  մեծ հոսք, մտածել է սեփական  տունը վերածել համտեսի սրահի և զբոսաշրջիկներին հնարավորություն  ընձեռնել վայելել  Վայոց Ձորի բարիքները: Նա հաջողված է համարում իր այդ գաղափարը: Նաև հաճախորդներին դուր է  գալիս   այն  փաստը, որ  Արմանի հյուրատանը սպասարկումն իրականացվում ենք ընտանեկան մթնոլորտում: 
 
Գործարարը համոզված է` հաջողության հասնելու համար պետք է  աշխատել  ջանասիրաբար և  հաճախորդների  պահանջներին համապատասխան: Նրա հիմնական  դժվարությունը մեծ չափի ֆինանսների բացակայությունն է, որը  խանգարում է բիզնեսի արագ ընդլայնմանը: «Դրա պատճառով  դժվարանում եմ շարժվել ներկայիս պահանջվող պայմաններին  համընթաց»,- ասում է Հախվերդյանը:
 
Իր  գործի  ապագան  նա անմիջականորեն կապում է զբոսաշրջիկների հոսքի հետ: Քանի  դեռ ապագայում սպասվում է զբոսաշրջիկների  մեծ  հոսք  Հայաստան, նա հույս  ունի, որ իր  բիզնեսը կբարգավաճի: Սկսնակներին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց գործը սկսել խորհուրդ  է տալիս չհուսահատվել, լինել  նպատակասլաց և ջանասեր: «Մինչև  բիզնեսի  հիմնումը պետք է միշտ  հիշել  չնախատեսված ծախսերի  մասին»- եզրափակում է զրույցը Արման Հախվերդյանը: