Նոր ժամանակներին համահունչ բիզնեսը զարգացնում է Արմավիրում
Համակարգչային տեխնիկան, դրա հետ առնչվող բիզնեսը և կրթությունը գնալով ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերում: Հայաստանի գործարարներն էլ, յուրօրինակ կերպով շարունակելով խորհրդային տարիներին սկսված գիտատեխնիկական զարգացումը, փորձում ...
Նոր ժամանակներին համահունչ բիզնեսը զարգացնում է Արմավիրում
Համակարգչային տեխնիկան, դրա հետ առնչվող բիզնեսը և կրթությունը գնալով ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերում: Հայաստանի գործարարներն էլ, յուրօրինակ կերպով շարունակելով խորհրդային տարիներին սկսված գիտատեխնիկական զարգացումը, փորձում են ետ չմնալ համաշխարհային միտումներից: Նրանցից շատերը գործարարությամբ սկսում է զբաղվել հենց ՏՏ ոլորտում: 
 
Արմավիրում բնակվող Ռուբիկ Ստեփանյանը հայրենի քաղաքում որոշել է զբաղվել համակարգիչների և հարակից սարքավորումների ծրագրային և տեխնիկական սպասարկմամբ, առք և վաճառքով: 2009 թ –ին մասնակցել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին, ստացել վարկային երաշխավորություն ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: «Ձեռք եմ բերել համակարգիչների սպասարկման տեխնիկա և կահույք խանութ սրահի համար»,- մանրամասնում է Ստեփանյանը: Նրա հաջողության գրավականը և կարգախոսն է` «Պետք է արժեվորել կատարած աշխատանքը և երբեք չհիասթափվել»: 
 
Ցանկացած գործարար որոշակի դժվարություններ է ունենում իր բիզնեսում: Ռուբիկի համար դրանք ֆինանսական միջոցների անբավարարությունն ու վարկային բարձր տոկոսադրույքներն են:  Իր գործի ապագայի հանդեպ Ռուբիկ Ստեփանյանը լավատեսորեն է տրամադրված. «Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների արագ զարգացումը` կարծում եմ, որ ապագայում էլ դրանց սպասարկման պահանջարկը մեծ է լինելու»,- ասում է գործարարը: Իսկ սկսնակներին և նրանց, ով դեռ չի սկսել իր սեփական բիզնեսը, սակայն երազում է, նա խորհուրդ է տալիս սիրել սեփական գործը, պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել գործին և երբեք չհիասթափվել ձախողումներից: