հայ
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure ծրագրի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ/Exporter Developments Grants» (ԱԶԴ/EDG) ենթածրագիրը։

Նպատակը

Արտահանողների զարգացման դրամաշնորհների (այսուհետ՝ ԱԶԴ) համընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:

Կից տեսահոլովակում կարող եք ծանոթանալ Արտահանողի զարգացման դրամաշնորհներ ենթածրագրին:



Թիրախային ոլորտներն ու գործողությունները

Այս մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող ցանկացած ոլորտի համար։ Առաջնահերթությունը կտրվի գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին:

Դրամաշնորհների չափերը

Արտահանողի զարգացման դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։ Արտահանողի զարգացման դրամաշնորհների ներքո ցանկացած դրամաշնորհ պետք է ընկած լինի ընդհանուր իրավասու ծախսերի հետևյալ նվազագույն և առավելագույն շեմերի միջև.


Դրամաշնորհը տրամադրում է ծրագրի ընդհանուր իրավասու ծախսերի 70%-ի չափով


Դիմորդների շրջանակը

Դիմորդը (անհատական կազմակերպություն կամ կազմակերպությունների խումբ/կոնսորցիում, որը ներկայացնում է Համակարգողը) պետք է․

i. լինի իրավաբանական անձ՝ նվազագույնը 2 տարվա պետական գրանցմամբ,

ii. լինի շահույթ հետապնդող,

iii. հիմնված լինի Հայաստանի Հանրապետությունում,

iv. ուղղակիորեն պատասխանատու լինի Ծրագրի նախապատրաստման, իրականացման և կառավարման համար, չլինի միջնորդ,

v. կարողանա համաֆինանսավորել տվյալ Դրամաշնորհային Ծրագիրը։

Կազմակերպությունների խմբի դեպքում Համակարգողին վերաբերում են բոլոր չափանիշները, իսկ անդամներին վերաբերվում են միայն «ii» և «iii» չափանիշները։

ԱԶԴ-ի ներքո իրավասու ծախսերը կարող են ներառել

  • Փոքրածավալ վերանորոգում և վերակառուցում (չի կարող գերազանցել դրամաշնորհային ֆինանսավորման 10%-ը)
  • Արտադրական գործընթացների արդիականացում, նոր սարքավորումների ձեռքբերում
  • Հումքի և ապրանքների ձեռքբերում
  • Որակի կառավարման համակարգերի ներդնում և սերտիֆիկացում
  • Բյուջեում ներառված այլ վավեր ծախսեր, որոնք անմիջականորեն առնչվում են Ծրագրի իրականացման հետ և համաձայնեցվել են ԻԳ հետ։ Այդ ծախսերը կարող են ներառել․շուկայի մուտքի և արտաքին ընդլայնման ռազմավարությունների մշակում, արտաքին շուկայի ուսումնասիրություն և գովազդային արշավներ և այլն, որոնք միասին չեն կարող գերազանցել ընդհանուր դրամաշնորհային միջոցների 20% -ը
  • Շրջանառու կապիտալ (աշխատավարձ, կոմունալ ծախսեր, վարձակալման ծախսեր), որոնք կկատարվեն համաֆինանսավորման միջոցների հաշվին
  • Հարկեր

ԱԶԴ-ի ներքո անթույլատրելի ծախսերը ներառում են

  • Հողի ձեռքբերում կամ վերաբնակեցում,
  • Ոչ դրամական ներդրում,
  • Վճարումներ կորուստների կամ ապագա հավանական պարտավորությունների դիմաց,
  • Ցանկացած կողմի տոկոսներ կամ պարտքեր,
  • Վարկեր երրորդ անձանց կամ ենթադրամաշնորհառուներ,
  • Շենքերի կամ շինությունների ձեռքբերում,
  • Վերանորոգումներ և ցանկացած այլ ծախս, որոնք կապված չեն Ծրագրի նպատակների հետ։

Ժամկետները

  • Հայտերի ներկայացման սկիզբը՝ 05․02․2020
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20․03․2020,ժ․18:00

Հայտի փաթեթ

Նշված մրցույթին մասնակցելու համար Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի հետևյալ փաթեթը (Հայտի փաթեթ).

  • Դիմում- հայտարարագիր (Հավելված 1)
  • Հայտի ձև (Հավելված 2)
  • Կոնսորցիումի համաձայնագիր՝ կոնսորցիումների դեպքում
  • Հայտարարագիր համաֆինանսավորող միջոցների տրամադրման վերաբերյալ (Ծրագրի արժեքի առնվազն 30%-ի չափով) (Հավելված 3) հետևյալ փաստաթղթերի հետ միասին․
  1. Հայտատու ընկերության վերջին 6 ամիսների բանկային քաղվածքները, որոնք ապացուցում են իրենց հաշիվներում համաֆինանսավորման համապատասխան գումարի առկայությունը,
  2. Սեփականատիրոջ բանկային հաշվի բանկային քաղվածք՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսների առկայության վերաբերյալ, կամ
  3. Վարկային միջոցների հասանելիությունը հաստատող բանկային տեղեկանք:
  • Բիզնես-մոդել (Հավելված 4)
  • Ծրագրի բյուջե (Հավելված 5)
  • Ընկերության պետական գրանցման վկայականի պատճենը
  • Իրավաբանական անձի վերջին երկու տարվա հարկային հաշվետվությունների պատճենը
  • Հարկային մարմիններից տեղեկանք պարտքերի վերաբերյալ
  • Տեղեկանք ԱՔՌԱ-ից։

Ուր ներկայացնել

Հայտերի փաթեթները պետք է ներկայացվեն ԻԳ-ի գրասենյակ հետևյալ էլ․ հասցեով․ procurement@smednc.am. Հայտատուները պետք է առարկա/subject դաշտում նշեն՝ «ԱԶԴ-ի հայտ». Բնօրինակ փաստաթղթերի սկանավորված պատճենները ընդունելի կլինեն: Բնօրինակ փաստաթղթերը պետք է տրամադրվեն ըստ պահանջի:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և տեղեկատվական միջոցառումներին գրանցվելու համար դիմեք «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ՝ հեռ. 012 541648, 012 563714, 093 878790, info@smednc.am։

ԱԶԴ փաստաթղթեր