հայ
2021 թվական, փետրվարի 2 և 4 – Ներդրումների աջակցման կենտրոնի (ՆԱԿ) և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասնագետների համար Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի (https://www.facebook.com/britishembassyyerevan) հետ գործընկերությամբ իրականացվող՝ IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագիրը իրականացրեց երկօրյա հեռավար դասընթաց:

Դասընթացի անցկացման նպատակն էր օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ Հայաստան ներգրավել արտահանմանն ուղղված օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Այս ջանքերի շրջանակներում՝ IFC-ն դասընթացի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում ՏՀՏ ոլորտի առավել մեծ գրավչություն ունեցող ոլորտների բացահայտման նպատակաով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ոլորտային ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային «IBM Plant Location International»-ի կողմից։World Bank





Ուսումնասիրության արդյունքներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգարվման համար առավել գրավիչ են ծրագրային ապահովման, ՏՏ ծառայությունների և էլեկտրոնային մասերի ենթաոլորտները: Այս ներուժի իրացման համար IFC-ն առաջարկում է բարելավել Հայաստանի բիզնես միջավայրը, ինչպես նաև ակտիվորեն զարկ տալ մարքեթինգային և առաջմղման միջոցառումներին:

World bank 2



Երկօրյա դասընթացին անդրադարձ կատարվեց նաև առաջմղման գործիքներին ու եղանակներին, ներդրողների հետ հարաբերությունների կառուցմանը, լավագույն փորձին և հետներդրումային սպասարկմանը: IFC-ն ներկայացրեց ներդրումային ուղեցույցը, որը ՆԱԿ-ի ներդրումների խթանման մասնագետներին հնարավորություն կտա ուսումնասիրել և կիրառել ներդրողների հետ կապեր հաստատելու և Հայաստանի ՏՀՏ ոլորտի գրավչությունը օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու նոր մոտացումներ և գործիքակազմ:

World Bank 3

Առցանց դասընթացի շնորհանդեսները կարող եք ներբեռնել ստորև: