Ֆիրմային անվանման գրանցումը
Իրավաբանական անձ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ
նաև ֆիրմային անվանում: Դրա համարՀՀ
արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում առևտրային կազմակերպության գրանցման ժամանակ
ներկայացվում է նաև իրավաբանական անձի նախընտրելի ֆիրմային անվանման հայտը:
Ֆիրմային անվանումը
համադրվում է ՀՀ-ում գրանցված ֆիրմային անվանումների շտեմարանի հետ, որից հետո այն
գրանցվում է կամ մերժվումէ
անմիջապես:
Ֆիրմային անվանման
գրանցումըկարող էմերժվել, եթեայն`
- նույնական էՀՀ-ում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային
անվանմանը.
- նույնական է կամ ամբողջությամբ ներառում էՀՀ պետական կառավարման մարմինների անվանումները.
- վերարտադրում էՀՀ
միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների
լրիվ կամ կրճատ անվանումը.
- պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ,
անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և
բարոյականության սկզբունքներին:
Ֆիրմային անվանման
գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում:
Եթե առաջադրվող
ֆիրմային անվանումը պարունակում է բառեր և անվանումներ, որոնց օգտագործման համար
օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվության կամ հավաստման ներկայացման
պահանջ, ապա նախընտրելի ֆիրմային անվան հետ պետք է ներկայացվի
նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ: Համապատասխան
թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը
մերժվում է անմիջապես:
«Հայ», «Հայաստան»,
«հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող
նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան
պետական տուրքը կազմում է 600.000 ՀՀ դրամ: Թույլտվությունը տրամադրում է ՀՀ
կառավարությունը: