Որակի կառավարման հիմնական և կարևոր կետերը սննդի արտադրության ձեռնարկությունների համար
Սննդի վերամշակման հայկական փոքր ձեռնարկությունների համար վաճառելի արտադրանք ստեղծելու ամենակարևոր կետերից մեկը որակի կառավարումն է՝ արտադրության վերահսկման ստանդարտեցման գիտելիքի հետ։
Բարձրորակ արտադրանք ստեղծելու և որակը պահելու համար անհրաժեշտ է մշակել արտադրամասի հինգ (5) ստանդարտներ, ինչպես ներկայացված է ստորև․

Նախորդ բաժնում ներկայացված Q7 գործիքները կարող են օգտագործվել այս հինգ ստանդարտների կիրառումն ապահովելու համար՝ նպատակ ունենալով համապատասխան որակին հասնելը։
Արտադրանքի փաթեթավորման բարելավում

Քանի որ որակի և մակնշման կանոնակարգերն աշխարհում գնալով խստանում են, համապատասխան փաթեթավորման ձևավորումը պարտադիր է արտահանում իրականացնելու համար։ Այս հատվածը ներկայացնում է փաթեթավորման հիմնական գործառույթները, փաթեթավորման ձևավորման գործընթացը և մակնշման հակիրճ նկարագրությունը։
2.1.1 Փաթեթի հիմնական գործառույթները
Փաթեթի երեք (3) հիմնական գործառույթներն են՝ 1) պաշտպանություն, 2) հարմարություն և 3) հաղորդակցություն։
1) Պաշտպանություն
Փաթեթն արտադրանքը պետք է պաշտպանի ֆիզիկական (Կոտրվածք, ձևափոխություն, տապ, խոնավություն և այլն), քիմիական (օքսիդացում, քայքայում և այլն), մարդկային (Երեխաներից պաշտպանված, վնասում և այլն) և կենսաբանական (Բակտերիաներ, միջատներ և այլն) գործոններից առաջացող վտանգներից։
2) Հարմարություն
Փաթեթը պետք է ձևավորել այնպես, որ այն հեշտ լինի տեղափոխել, օգտագործել ու ճանաչելի լինի տարածորդների, մանրածախ վաճառողների և սպառողների համար։
3) Հաղորդակցություն
Փաթեթը սպառողներին գրավում է արտադրանքի, ապրանքանիշի և ընկերության գովազդի միջոցով։Փաթեթի պիտակի վրա պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրվի՝ համաձայն կանոնակարգերի։ Մակնշման այլ մանրամասները ներկայացված են (3) «Մակնշում» բաժնում։
Փաթեթի ձևավորման գործընթաց:
Մակնշման ամփոփ նկարագրություն
Պիտակի բովանդակությունը պետք է համապատասխանի արտահանման ուղղության կանոնակարգերին։ Շատ երկրների կանոնակարգերը, ԵՄ, ԱՄՆ, Հարավ-արևելյան Ասիայի երկրներ և այլն, համապատասխանում են «Կոդեքս Ալիմենտարիուսին»։ Քանի որ մակնշման ստանդարտները և բովանդակությունը տարբերվում են՝ կախված երկրից, սննդի տեսակ և օգտագործում, և այլն, խորհուրդ է տրվում մակնշման վերաբերյալ պահանջների մասին հարցնել արտահանման երկրում Ձեր գործընկերոջը։
Ընդհանուր առմամբ մակնշման համար պահանջվում է հետևյալ բովանդակությունը․
Սննդի մակնշման ընդհանուր բովանդակություն