Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից ունի գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

Մասնակցիր պետական գնումների

Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից ունի գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:


ARMEPS համակարգը նախատեսված է գնման ընթացակարգերի հայտարարման, հարցումների ներկայացման և պարզաբանումների տրամադրման, հայտերի բացման և գնահատման, գնահատման արդյունքների հայտարարման, մասնակիցների ծանուցման և պայմանագրերի շնորհման գործընթացը էլեկտրոնային ձևով իրականացնելու համար:

ARMEPS համակարգի միջոցով գնման ընթացակարգերին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել www.armeps.am էլեկտրոնային համակարգում՝ հիմնական էջի մուտքի պանելից ընտրելով «Գրանցվել իբրև մատակարար» հրամանը:

ARMEPS համակարգի միջոցով էլեկտրոնային գնումներին մասնակցելու համար մասնակիցները կարող են օգտվել ստորև տեղադրված էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման ուղեցույցից։

Այն գնման առարկաները, որոնք ներառված են ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման N2 հավելվածով հաստատված ցուցակում, ձեռք են բերվում էլեկտրոնային աճուրդի միջոցով: Էլեկտրոնային աճուրդի միջոցով գնման գործընթացներին մասնակցելու համար մասնակիցները կարող են օգտվել ստորև տեղադրված էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման ուղեցույցից։

Գնում կատարելու ընթացակարգերին և կիրառման պայմաններին մասնակիցները կարող են ծանոթանալ՝ օգտվելով դրված են ստորև տեղադրված «Գնումների մասին» ՀՀ օրենքից և ՀՀ կառավարության 04/05/2017թ. թիվ 526-Ն որոշումից:


Օգտակար հղումներ՝

  1. www.gnumner.am
  2. www.armeps.am
  3. Էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման ուղեցույց
  4. Էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման ուղեցույց