Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում:

Արտահանում ԵԱՏՄ երկրներ

Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման առանձնահատկությունները

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. Հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ին: ԵԱՏՄ անդամ երկրներն են` Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն:

Ինչ է տալիս ԵԱՏՄ-ն՝

  • ԵԱՏՄ շրջանակներում սերտիֆիկացնող մարմինների վերաբերյալ համալիր տեղեկատություն,
  • Միասնական մաքսային սակագին բոլոր ԵԱՏՄ անդամ երկրներում,
  • Ապրանքների ընդունման և առաքման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն,
  • ԵԱՏՄ երկրներում տարբեր ապրանքների և արտադրանքի ուղղություններով համալիր վիճակագրություն,
  • Մաքսային պահեստների որոնման և դրանց վերաբերյալ համալիր տեղեկատվության ձեռքբերման հնարավորություն,
  • Մրցակցային միասնական քաղաքականություն և նրցակցային շահերի պաշտպանություն,
  • Ապրանքների մի ցանկ, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագների կարգավորման միջոցները: Այդ ապրանքների ներմուծման և/կամ արտահանման կարգի մասին կանոնակարգը,
  • Եվրասիական ինտեգրման գրադարան:

ԵԱՏՄ անդամ պետություն արտահանման գործընթացը

ԵԱՏՄ մի անդամ պետությունից մյուս անդամ պետություն արտահանման համար կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ գործընթացն է՝

1. Արտահանման համար պետք է պատրաստել փաստաթղթերի փաթեթ ներկայացնելու մասնագիտացված, տարածաշրջանային մաքսատուն կամ մաքսային կետ,

  • Ծագման երկրի հավաստագիր (սերտիֆիկատ) «ՍՏ-1»
  • Պայմանագիր՝ կնքված արտահանողի և ներմուծողի միջև
  • Հաշիվ-ապրանքագիր
  • Ապրանքատրանսպորտային բեռնագիր: Արտահանողը որոշում է բեռնափոխադրման տեսակը և ընտրում է բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություն: Կնքում է պայմանագիր կազմակերպության հետ:
  • Եթե բեռը պարունակում է «Անասնաբուժական հսկողության ենթակա ապրանք» կամ «Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք» ապա պետք է նաև ներկայացնեն համապատասխան սերտիֆիկատներ և թույլտվություններ:

2. Արտահանման փաստաթղթերի փաթեթը պատրաստելուց հետո ապրանքը նախապատրաստվում է արտահանման. այն կշռում, փաթեթավորում, պիտակավորում և պահեստավորում են:

3. Մաքսային մարմինը բեռը զննում է և ապահովման միջոցներով փակում է բեռը և վերցնում է մաքսային հսկողության տակ:

4. Արտահանվող ապրաքնի համար պետք է լրացվի մաքսային հայտարարագիր «Ներքին տարանցման հայտարարագիր»: Արտահանողը կարող է ինքնահայտարարագրել, եթե նախապես ստացել է ՀՀ Արտաքին Առևտրի Ազգային մեկ պատուհանի բանալի, կամ դիմել Մաքսային միջնորդի (բրոքերի) ծառայությանը:

5. Հայտարարագրումը ավարտելուց հետո Արտահանողը գնում է համապատասխան Մաքսատուն, որտեղ մակագրում են հայտարարագիրը:

6. Հայտարարագիրը մակագրելու հետո արտահանողը ստանում է մաքսավճարների ցանկ, կատարում է վճարումները և վերցնում է կատարած վճարումների անդորագիրը և ստացականը:

7. Այս ամենից հետո ստանում է մաքսազերծման թերթիկ, որն ներկայացնում է Մաքսային պահեստ, որտեղ մաքսային տեսուչի կողմից ստուգվում է բեռի և փաստաթղթերի համապատասխանությունը և իրականացվում է բեռի բացթողնում:

Ի գիտություն:Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող (ապրանքների արտահանման դեպքում) մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը (ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 76):

Արտահանումից հետո Հարկային մարմնի հետ փոխհարաբերությունները

Արտահանման գործընթացը ավարտելուց և ապրանքները բեռնառաքելու (փոխանցելու) ամսաթվից 180 օրացուցային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնում են փաստաթղթերի փաթեթ: Այդ փաթեթը կարելի է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ «Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգում»։ Այդ փաստաթղթերի ձևաչափը սահմանվում է անդամ պետությունների հարկային մարմինների կողմից կամ անդամ պետությունների այլ նորմատիվ իրավական ակտերով։ Փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

  • Պայմանագիր՝ կնքված մի անդամ պետության հարկ վճարողի և մյուս անդամ պետության հարկ վճարողի միջև, որոնց հիման վրա իրականացվում է ապրանքների արտահանումը. ապրանքների լիզինգի կամ ապրանքային վարկի դեպքում՝ լիզինգի պայմանագրերը, ապրանքային վարկի պայմանագրերը. ապրանքների պատրաստման պայմանագրերը. պատվիրատուի կողմից տրված հումքի վերամշակման պայմանագրերը:
  • Բանկային քաղվածք, որով հաստատվում է արտահանված ապրանքների իրացումից ստացված հասույթի փաստացի մուտքը արտահանող հարկ վճարողի հաշվին: Լիզինգի պայմանագրի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հարկ վճարող-արտահանողի հաշվին ֆինանսական վարձակալության վճարի փաստացի մուտքը:
  • Տրանսպորտային (ապրանքաուղեկցող) և (կամ) այլ փաստաթղթեր, որը հաստատում է ապրանքների տեղափոխումը մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք։

Ի ԴԵՊ: Սույն փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում անուղղակի հարկերի գումարները ենթակա են բյուջե վճարման հարկային (հաշվետու) այն ժամանակահատվածում, որը համընկնում է ապրանքների բեռնառաքման ամսաթվին, կամ մեկ այլ հարկային (հաշվետու) ժամանակահատվածում:

Եթե ապրանքների տեղափոխման և անուղղակի հարկերի վճարման մասին հարկ վճարողի ներկայացրած տեղեկությունները չեն համապատասխանում անդամ պետությունների հարկային մարմինների միջև հաստատված տեղեկությունների փոխանակման շրջանակներում ստացված տվյալներին, ապա հարկային մարմինը բռնագանձում է անուղղակի հարկեր ու տույժեր՝ համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի:

Օգտակար հղումներ

Միության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար ծանոթացեք պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների հղումներին՝