Շատ փոքր ընկերությունների սեփականատերեր բավականաչափ բարձր չեն գնահատում իրենց արտադրանքը կամ ծառայությունները արտասահմանյան երկրներում վաճառելու հնարավարությունները: Այնուամենայնիվ, աճելու միտում և ներուժ ունեցող փոքր ընկերությունները կարող են տարբեր երկրներում որոնել գնորդներ՝ իրենց ապրանքների և ծառայությունների համար:

Ինչպե՞ս գտնել միջազգային գործընկերներ

Ստորև ներկայացված են որոշ միջազգային հարթակներ, որոնք կօգնեն ձեզ գտնել միջազգային գործընկերներ:

Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց

Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցն օգնում է գործարարներին լինել նորարար և աճել միջազգայնորեն: Սա միջազգայնացման հավակնություններ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված աշխարհի մեծագույն ցանցն է:

Ցանցը տիրապետում է գործարար հնարավորությունների Եվրոպայի մեծագույն առցանց տվյալների բազան:

Որոնեք գործարար կամ ակադեմիական գործընկերներ՝ ձեր արտադրանքը, գաղափարը և ծառայությունները արտադրելու, տարածելու, համատեղ զարգացնելու կամ մատակարարելու նպատակով:

https://een.ec.europa.eu/partners

Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գրասենյակներ: Մեր մասնագետները կտրամադրեն գործարար խորհրդատվություն, կօգնեն ձեզ գտնել գործընկերներ՝ ցանցային ավելի, քան 60 երկրներում:

Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, որը Հայաստանում պաշտոնապես սկսել է իր գործունեությունը 2008 թվականի փետրվարից, հյուրընկալող կառույցը Հայաստանում հանդիսանում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: ՁԵՑ-ն իր մեջ է ներառում ավելի քան 60 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ՝ տրամադրելով իր շահառու կազմակերպություններին բազմաթիվ գործարար ծառայություններ:

Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը: Այցելեք ` www.eenarmenia.am՝ ՁԵՑ Հայաստան ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և տրամադրվող ծառայություններին ծանոթանալու նպատակով:

Գրանցվեք այստեղ՝ https://een.ec.europa.eu/tools/services/ExpressionOfInterest/Customer/Create?shid=32db25cb-726f-43b0-8b5f-7742d0935799 ստանալու համար ձեր ընկերության համար առանձնահատուկ գործընկերային առաջարկներ/հարցումներ:

https://bankofpartners.com/en

Ներմուծողների և արտահանողների միջազգային հարթակը ձեզ հնարավորություն կտա ինչպես կատարել ձեր գործընկերոջ որոնում, այնպես էլ տեղադրել ձեր ընկերության գործարար նկարագիրը:

Այցելելով այս https://www.businesspartners.com/ կայք՝ դուք հնարավորություն կունենաք գտնել ռազմավարական գործընկերներ, ներդրողներ, իրավական գործընկերներ, ծրագրային և այլ տիպի գործընկերներ:

Այցելեք https://www.s-ge.com/en/service/business-partners՝ եթե նպատակ ունեք գտնել գործընկերներ Շվեյցարիայում:


http://collabfinder.com/ սա հարթակ է, որտեղ դուք կարող եք տեղադրել ձեր գաղափարները, ինչպես նաև գտնել մարդիկ որոնք կօգնեն ձեզ սկսել ձեր ծրագիրը:



Օգտակար հղումներ