հայ
Միջազգային բիզնես միջոցառումները՝ ցուցահանդեսներ, համաժողովներ, B2B-ներ, գործարար առաքելություններ և նման այլ միջոցառումներ, գործարարներին հնարավորություն են տալիս հանդիպել պոտենցիալ գործընկերների և ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվություն՝ միջազգային շուկա դուրս գալու համար:

Մասնակցություն միջազգային գործարար միջոցառումներին

Միջազգային գործարար միջոցառումները՝ ցուցահանդեսները, համաժողովները, համագործակցության հաստատման միջոցառումները, գործարար այցերը և այլ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում գործարարներին՝ հանդիպելու հավանական գործընկերների հետ և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ միջազգային շուկա մուտք գործելու համար:

Միջազգային խոշոր միջոցառումների մասին ինֆորմացիա կարող եք ստանալ «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի կայքի միջազգային միջոցառումներ բաժնում․ http://eenarmenia.am/am/multicontent/international_events/ , նաև հետևելով «Միջազգային գործարար միջոցառումների եռամսյակային տեղեկաթերթին» և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ամսական տեղեկաթերթերին․ http://eenarmenia.am/am/content/infosheets/, որոնցում ներկայացված է միջազգային և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի կողմից կազմակերպվող մի շարք գործարար միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։


Օգտակար հղումներ

Հնարավորությունների հարթակում՝ https://www.isc.am/hy/announcement, զետեղված է տեղեկատվություն մի շարք միջազգային միջոցառումների վերաբերյալ։ Դրանց ծանոթանալու համար Դուք պետք է ընտրեք ցուցահանդես/միջոցառում բառերը «Աջակցության տեսակ» դաշտում։

Ձեռնարկությունների եվրոպական ցանցի որոշ միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի է հետևեյալ հղմամբ․

https://een.ec.europa.eu/events?f%5B0%5D=field_eventstartdate%3Anext_year

Գերմանական և մի շարք այլ միջազգային միջոցառումների, դրանց վիճակագրության, մասնակիցների և այցելուների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն է տրամադրում Գերմանական առևտրային տոնավաճառների ասոցիացիայի կայքի հետևյալ էջը՝

https://www.auma.de/en/exhibit/find-your-exhibitions

Կատարելագործված որոնման համակարգի շնորհիվ՝ գործարարները կարող են գտնել իրենց բիզնեսին համապատասխան միջոցառում՝ նշելով նախընտրելի երկրները, ժամանակահատվածը , ոլորտը։