Նորարարությունը հիմնականում վերաբերում է գործընթացների փոփոխությանը կամ առավել արդյունավետ գործընթացների, արտադրանքի կամ գաղափարների ստեղծմանը: Ընկերությունների համար սա նշանակում է նոր գաղափարների իրագործում, դինամիկ արդյունքի ստեղծում կամ գոյություն ունեցող ծառայությունների բարելավում: Նորարարությունը կարող է լինել ձեր բիզնեսի աճի և հաջողության գրավականը և օգնել ձեզ՝ հարմարվել շուկայի պահանջներին ու աճել:

Եղի՛ր նորարար

Ինչ է նորարարությունը


Նորարարությունը հիմնականում վերաբերում է գործընթացների փոփոխությանը կամ առավել արդյունավետ գործընթացների, արտադրանքի կամ գաղափարների ստեղծմանը:

Ընկերությունների համար սա նշանակում է նոր գաղափարների իրագործում, դինամիկ արդյունքի ստեղծում կամ գոյություն ունեցող ծառայությունների բարելավում: Նորարարությունը կարող է լինել ձեր բիզնեսի աճի և հաջողության գրավականը և օգնել ձեզ՝ հարմարվել շուկայի պահանջներին ու աճել:

Նորարարությունը չի նշանակում միայն գյուտարարություն: Նորարարությունը կարող է կիրառվել ձեր բիզնես մոդելի փոփոխության, նոր միջավայրին հարմարեցվելուն՝ նպատակ ունենալով արտադրել առավել լավ ապրանքներ կամ մատուցել առավել որակյալ ծառայություններ: Հաջողված նորարարությունը պետք է լինի յուրաքանչյուր ընկերության գործարար ռազմավարության մի մասը:

Նորարարության կառավարման գնահատում


Նորարարության կառավարումը սկսվում է այն ենթադրությունից, որ բոլոր տիպի հաջող նորարարական ծրագրերը (ապրանքներ, պրոցեսներ, կազմակերպչական նորարարություն) տանում են դեպի ընկերության շահութաբերության և մրցունակության բարձրացման, և որ պատշաճ կերպով կառավարվող ներքին պրոցեսներն անհրաժեշտ են ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով։ Նորարարության կառավարման համակարգը բաղկացած է ընկերության նորարարական պրոցեսներից՝ սկսած մտահղացումից մինչև նորարարության իրականացումը։ Ձեր ընկերության նորարարության կառավարումը գնահատելու համար այցելեք http://eenarmenia.am/am/content/Innovation_management/:


Տեխնոլոգիայի փոխանցում

Տեխնոլոգիայի փոխանցումը գործընթաց է, որի ընթացքում տեխնոլոգիան իր ծագման տեղանքից փոխանցվում է առավել լայն բաշխման՝ մարդկանց և տեղանքի միջև: Սա տեղի է ունենում տարբեր ուղղություններով՝ համալսարանների միջև, համալսարանից ընկերություններ, խոշոր ընկերություններից առավել փոքրերին, կառավարություններից ընկերություններին, և այլն:

Տեխնոլոգիայի փոխանցումը Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի միջոցով

Ի թիվս այլ հնարավորությունների, Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի գործունեությունն ուղղված է նաև հայ գործարարների նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը: 

Այստեղ http://eenarmenia.am/am/een_base/ և այստեղ http://h2020.sci.am/h2020/archive.htm դուք կարող եք որոնել տեխնոլոգիական առաջարկներ և հարցումներ:

Գլոբալ ցանցում ևս, այցելելով https://een.ec.europa.eu/partners, դուք կարող եք որոնել տեխնոլոգիական առաջարկներ և հարցումներ:

Այցելեք https://www.technologytransfer.eu/ ՝ տեխնոլոգիայի փոխանցման միջոցառումների մասին տեղեկացված լինելու համար:


Հորիզոն 2020

Հորիզոն 2020-ը հետազոտությունների և նորարարության ԵՄ խոշորագույն ծրագիր է` շուրջ 80 միլիարդ եվրո բյուջեով, նախատեսված 7 տարվա համար (2014 -2020 թթ.): Հորիզոն 2020-ը ԵՄ նորարարության ռազմավարությունը իրականացնող ֆինանսավորման գործիքն է, և այն բաց է բոլորի համար: Հորիզոն 2020-ը նաև ուղղված է գիտության ոլորտում ԵՄ միջազգային համագործակցության խթանմանը: 2016թ.-ի նոյեմբերին Հայաստանը ասոցացվեց Հորիզոն 2020-ին, և Հայաստանի գիտնականներ ու կազմակերպություններն այժմ կարող են մասնակցել Հորիզոն 2020-ի բոլոր մրցույթներին՝ ԵՄ անդամ երկրների հետ հավասար պայմաններով: Հորիզոն 2020-ը ուժեղ շեշտվածություն ունի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վրա՝ ճանաչելով նրանց եվրոպական տնտեսության հենասյուն և աճի ու բարգավաճման շարժիչ: Այցելեք http://eenarmenia.am/am/content/horizon2020/՝ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

ՓՄՁ գործիք

ԵՄ անդամ երկրներում կամ Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված երկրներում գործող փոքր և միջին չափերի ընկերություններն այժմ կարող են ստանալ ԵՄ ֆինանսավորում և աջակցություն նորարարական ծրագրերի համար, ինչը կօգնի նրանց աճել և ընդլայնել իրենց գործունեությունը Եվրոպայում և դրանից դուրս։ ՓՄՁ գործիքի միջոցով Հորիզոն 2020-ը ֆինանսավորում է նորարարական բարձր ներուժ ունեցող փոքր ու միջին ձեռնարկություններին։ Ավելին կարող եք իմանալ այստեղ. http://eenarmenia.am/am/content/SME_instrument/: