Արտահանող ընկերությունները, ըստ անհրաժեշտության, կարող են օտարերկրյա գնորդների հետ կնքել այնպիսի գործարքներ, որոնց դեպքում գումարը վճարվում է միայն ապրանքը մատակարարելուց որոշ ժամանակ հետո: Նման գործարքներ իրականացնելիս արտահանող ընկերությունները չեն կարող վստահ լինել տրամադրված վճարման հետաձգված ժամկետի ավարտին օտարերկրյա գնորդի վճարունակության վրա:

Արտահանման ապահովագրություն

Այս պարագայում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն տրամադրում է ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից օտարերկրյա գնորդին մատակարարված ապրանքների դիմաց ստացվելիք գումարների կարճաժամկետ ապահովագրություն առևտրային և քաղաքական ռիսկերից:

Փոքր ձեռնարկությունները հատկապես խոցելի են, քանի որ նրանք ունեն փոքր կապիտալ իրենց տրամադրության տակ և պարբերաբար ստիպված են ներգրավել ֆինանսական ռեսուրսներ շրջանառու կապիտալի կամ այլ ծախսերի համար: Այս պարագայում օտարերկրյա գնորդի կողմից վճարման ձախողումը կարող է ձեռնարկության համար լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:

Պարբերական արտահանման ապահովագրությունը հնարավորություն է տալիս իրականացանել ապահովագրություն նաև հետևյալ տարբերակներով.

  • բազմակի մատակարարման գործարքների համար միանգամից ապահովագրել պայմանագրով նախատեսված բոլոր մատակարարումները,
  • մի քանի գնորդների համար միանգամից ապահովագրել բոլոր միջազգային գնորդների չվճարման ռիսկերը՝ իրականացնելով արտահանման ամբողջ ծավալի ապահովագրություն:

Օգտակար հղումներ

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել. http://eia.am/exporters/export-insurance.html :