Բացահայտե՛ք Ձեր բիզնեսի մեկնարկային ծախսերը

Բիզնեսների մեծ մասը բաժին է ընկնում երեք կատեգորիաներից մեկին ՝ արտադրության բիզնեսներ, ծառայություններ մատուցող բիզնեսներ և առևտրային բիզնեսներ: Ձեր բիզնեսի տեսակից կախված, կլինեն գործարկման/մեկնարկային տարբեր ծախսեր:

               

Կան ընդհանուր գործարկման/մեկնարկային ծախսեր, որոնցից որոշակի հոդվածներ կարող են կապ չունենալ Ձեր բիզնեսի հետ: Նայե՛ք այս ցանկին և համոզվե՛ք, թե որ ծախսերն են անհրաժեշտ Ձեր բիզնեսում և իհարկե, պայմանավորված Ձեր բիզնեսի տեսակից, հնարավոր են նաև այլ ծախսեր, որոնք եզակի են տվյալ բիզնեսի համար և որը Դուք կարող եք ավելացնել:


o Արտադրական, գրասենյակային տարածքի ձեռք բերում և վարձակալում

o Սարքավորումների, գույքի, պարագաների ձեռք բերում և վարձակալում

o Վերանորոգումներ

o Կապ և հաղորդակցություն

o Կոմունալ ծառայություններ

o Գործունեության պետական գրանցում

o Հարկեր, տուրքեր և այլ պետական վճարումներ

o Արտոնագրեր, լիցենզիաներ և թույլտվություններ

o Ապահովագրություն և անվտանգություն

o Գովազդ և շուկայավարում

o Շուկայի ուսումնասիրություն

o Տպագիր շուկայավարման նյութեր

o Վեբ կայքի պատրաստում

o Իրավաբան և հաշվապահ

o Աշխատակիցների աշխատավարձեր

o Սկզբնական հումքի ձեռք բերում

Բիզնես սկսելուց առաջ հաշվարկե՛ք Ձեր բիզնեսի գործարկման ծախսերը

Հաջող բիզնեսի բանալին ճիշտ նախապատրաստումն է: Նախքան Ձեր բիզնեսը կբացի իր դռները, դուք կունենաք որոշ վճարումներ իրականացնելու պարտավորություններ: Հաշվարկե՛ք Ձեր բիզնեսի մեկնարկային ծախսերը, որպեսզի կարողանաք հասկանալ որքան գումար կպահանջվի այն կազմակերպելու համար, որը նաև հնարավորություն կտա դիմել համապատասխան ֆինանսավորման և ներգրավել ներդրողներ:

Կանխատեսվող մեկնարկային ծախսերի հաշվարկը օգնում է Ձեզ ՝

  •  Կանխատեսել բիզնեսի մեկնարկային ծախսերը:
  •  Կատարել ուղղակի և անուղղակի ծախսերի վերլուծություն:
  •  Դիմել համապատասխան վարկավորման:
  •  Ներգրավել ներդրողներ:

Գնահատե՛ք, թե որքան կարժենան Ձեր ծախսերը

Ծախսերի ցուցակն ունենալուց հետո կարող եք հաշվարկել և գնահատել, թե իրականում որքան են դրանք: Այս գործընթացը տարբեր կլինի Ձեր ունեցած յուրաքանչյուր ծախսի համար: Որոշ ծախսեր հստակ սահմանված են, օրինակ, պետական գրանցումները, թույլտվությունները և լիցենզիաները, որոնք նաև հակված են ունենալ հստակ և հրապարակային ձևաչափ: Իհարկե կլինեն ծախսեր, որոնք ավելի քիչ են հստակեցված, առանձնահատուկ կամ եզակի են տվյալ բիզնեսի համար և այդ դեպքերում շատ ավելի նպատակահարմար է խոսել նմանատիպ գործունեությամբ զբաղվող գործարարների կամ համապատասխան խորհրդատուների հետ: Այդ դեպքերում կարելի է նաև օգտվել համացանցից՝ տեսնելու, թե ինչ են վճարում նմանատիպ ընկերությունները համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

Տեղադրե՛ք Ձեր ծախսերը՝ լրիվ ֆինանսական պատկեր ստանալու համար

Հաշվարկելուց հետո ձեր բիզնեսի ծախսերը և տեսնելով թե դրանք որքան են, Դուք պետք է Ձեր ծախսերը տարանջատեք մեկանգամյա և ամսական ծախսերի:

Մեկանգամյա ծախսերը բիզնեսը սկսելու համար անհրաժեշտ նախագործառնական և նախնական ծախսերն են: Դրանք այն ծախսերն են, որոնք կատարվում են բիզնեսի մեկնարկի համար, օրինակ պետական գրանցում՝ իրավական կարգավիճակ ստանալը, ID քարտի և ՀԴՄ սարքի ձեռք բերումը, թույլտվությունների, լիցենզիաների վճարների վճարումը, տարածքի վերանորոգումները, հիմնական սարքավորումներ գնելը, լոգոյի և գովազդային որոշ միջոցների ձեռք բերումը և այլն, որոնք որ ընդհանուր առմամբ, համարվում են բիզնեսի գործարկման մեկանգամյա նախնական ծախսեր, քանի որ, վաճառքի կազմակերպումից հետո կատարվելիք ծախսերը կհամարվեն ամսական և կիրականացվեն վաճառքի համապատասխան մուտքերից:

Ամսական ծախսերը սովորաբար պարունակում են այնպիսի բաներ, ինչպիսիք են հումքային ձեռքբերումները, աշխատավարձերը, վարձավճարներըը, կոմունալ վճարումները, տրանսպորտային ծախսերը, վարչական-կազմակերպչական ծախսերը, մարքեթինգային ընթացիկ ծախսերը՝ առաքում, գովազդ, փաթեթավորում և այլն:

Կարևոր է բիզնեսի ամսական ծախսերի առնվազն մեկ տարվա հաշվարկ իրականացնել, իսկ երեքից հինգ տարվա հաշվարկումը՝ իդեալական կլինի:

Լրացրե՛ք Ձեր մեկանգամյա և ամսական ծախսերը` լավ պատկերացում կազմելու համար, թե բիզնեսի գործարկման և ընթացիկ կազմակերպման համար որքան կապիտալ է Ձեզ հարկավոր և երբ այն անհրաժեշտ կլինի ներդնել կամ ծախսել:

Օգտագործե՛ք Ձեր մեկնարկային ծախսերի հաշվարկը՝ ֆինանսավորման պահանջը գնհատելու համար

Լավ գաղափար է ստեղծել Ձեր բիզնեսի մեկնարկի ակնկալվող ծախսերի պաշտոնական հաշվետվությունը: Այն պետք է լինի այնպիսի ձևաչափով, որը պարզ է և հեշտ հասկանալի: Իսկ ներդրողները և վարկատուները կկարողանան համեմատել բիզնեսի ակնկալվող ծախսերը կանխատեսվող եկամուտների հետ, որը և հնարավորություն կտա որոշել Ձեր բիզնեսի շահույթի հնարավոր ներուժը:

Ստարտափ ծախսերի հաշվիչ

Հաշվարկեք բիզնեսի գործարկման  ծախսերի հաշվիչի օգնությամբ