Ինչպես մտնել նոր շուկա...
Եթե արդեն պատկերացում ունեք, թե ինչ ապրանք արտահանել, և որ երկիր, ապա պետք է
համապատասխանեցնեք ձեր թղթաբանությունը թիրախային երկրի օրենքներին, ընթացակարգերին
և պահանջներին: Հետևյալ քայլերը կարող են օգնել ձեզ այդ հարցում:
·
Վերանայեք ձեր շուկայական
պլանը՝ հաշվի առնելով նոր թիրախային շուկայի առանձնահատկությունները: Առանձնացրեք ձեզ
համար թիրախային հաճախորդներին, կազմեք նոր վաճառքի պլան և մշակեք ձեր արտադրանքի/ծառայության
մրցակցային առանձնահատկությունները նոր շուկայի համար: Առանձնահատուկ ուշադրությամբ
հաշվարկեք բոլոր վաճառքի և շուկայական ծախսերը:
Լավ ուսումնասիրեք նոր շուկայի ձեր մրցակիցներին և մշակեք լավ
մարկետինգային պլան:
Ձեր արտադրանքով կամ ծառայությամբ նոր շուկա մտնելը անհրաժեշտ
ե դիտարկել որպես առանձին նախագիծ, որը պետք է ունենա սեփական բյուջեն՝ կանխատեսված
իրատեսական ծախսերով և ակնկալվող եկամուտով:
Նոր շուկա պետք է մտնել միայն այն դեպքում, երբ ձեր ընկերության
ֆինանսական վիճակը թույլ է տալիս ծածկել այդ ծախսերը, այլապես անհրաժեշտ է որոնոլ նոր
ֆինանսավորման հնարավորություննր:
·
Անհրաժեշտ է անցնել
մի շարք իրավական ընթացակարգերի միջով՝ ձեր բիզնեսը միջազգայնացնելու ճանապարհին: Նոր
երկրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը նույնն է, ինչ նոր ձեռնարկություն
գրանցելը այդ երկրում. այդ տեսանկյունից շատ կարեվոր է աշխատել ճիշտ միջնորդ գորշծակալությունների
հետ և լավ տեղեկանալ բոլոր հայկային պարտավորությունների, պահանջվող հավաստագրերի,
անհրաժեշտ թույլտվությունների մասին:
Հաջորդ
գործիքը կօգնի ձեզ ստեղծել արտահանման ձեր կարողությունները որպես կազմակերպություն՝
համապատասխան նրան, թե ինչ ծավալի բիզնեսի ավելացում եք ակնկալում արտահանումից։

Երբ շաբաթական 1,000 տուփ չրերի պատվեր ստանաք (այնինչ դուք վաճառում եք տարեկան
5,000 տուփ Հայաստանում), կարո՞ղ եք միայնակ կառավարել արտադրությունը, մակնշումը,
փոխադրումը, կանոնակարգային փաստաթղթաբանությունը, գնորդների հետ նամակագրությունը։
Ինչքան աճեցնում եք արտահանման ձեր գործը, զուգահեռ պետք է պատրաստ լինեք որպես կազմակերպություն
անցում կատարել հաջորդ աստիճան։

Կարևոր հուշում․
Արտահանման ծավալի աճին զուգահեռ
մշտադիտարկեք արտահանման գործողությունների հետ կապված աշխատանքային ծանրաբեռնվածությունը
և ֆինանսական վիճակը։ Դա շատ օգտակար է հասկանալու համար, թե որը պետք է լինի հաջորդ
քայլը։
Օրինակ, 1-ին աստիճանից
2-րդին անցնելիս ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանաք գտնել վստահելի և արդյունավետ միջնորդի։ 2-րդից 3 անցումն արդեն
ժամանակ է պահանջում ներդրումը նախապատրաստելու համար։
Միշտ պատրաստ եղեք ապագայի համար։ Ձեր
բիզնեսի աճն անկանխատեսելի է։ Ճնշող պատվերների պատճառով Դուք չեք ցանկանա զիջել ձեր
արտադրությունը, որակը կամ գործառնությունները։ Դա կարող է փչացնել ձեր նոր բիզնեսը
հենց այն պահին, երբ դուք սկսում եք աճել։