«ՀՈՒԼԵ» ՍՊԸ -Ռուզաննա Հայրապետյանը մասնակցել է ՀայաստանիՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի «Սկսնակ գործարարների աջակցության» ք. Վանաձորում իրականացվող ծրագրին և 2018 թվականի հունվարի 18-ին ստացել է 4.957.480 ՀՀ դրամի վարկ և որպես ՓՄՁ սուբյեկտ գրանցվել է 05.02.2018թ. «ՀՈՒԼԵ» ՍՊԸ։

Վերջինս Վանաձոր-Երևան ճանապարհի 8 կմ վրա հիմնել է սրճարան, արագ սննդի կետ, հանգստի վայր և իրականացնում է ժամանակակից սպասարկում։ Վերջինիս տրամադրվել է նաև մարկետինգային աջակցություն և կազմակրպվել աշխատակիցների ուսուցում և վերապատրաստում սպասրկման ոլորտում։ Ծրագիրը արդյունավետ և բարեխիղճ իրականցնելու համար տրամադրվել է նաև դրամաշնորհ 2.000.000 ՀՀ դրամ, որն օգտագործվել է։ Սկզբնական շրջանում բացել է 4 աշխատատեղ, իսկ կարճ ժամանակ անց արդեն ունի 10 աշխատող։ Քանի որ կառույցը գտնվում է Մ3 մայրուղու վրա և Տուրիստական սեզոնի բացման հետ զգալիորեն ավելանում են հաճախորդների քանակը նախատեսում է աշխատակիցների թիվը ավելացել հասցնելով 15-ի։