Ավելի քան 4000 փորձագետներ, ավելի քան 60 երկրներում գործող շուրջ 600 կազմակերպություններում օգնում են բիզնեսներին դառնալ նորարար և աճել միջազգային մասշտաբներով: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը միջազգայնացման հավակնություն ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը միտված ամենամեծ ցանցն է աշխարհում:

ՁԵՑ Հայաստան

Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ), որը Հայաստանում պաշտոնապես սկսել է իր գործունեությունը 2008 թվականի փետրվարից, հյուրընկալող կառույցը Հայաստանում հանդիսանում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: Ցանցն իր մեջ է ներառում ավելի քան 65 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ՝ տրամադրելով բազմաթիվ մասնագիտացված գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին http://een.ec.europa.eu /:

Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:

ՁԵՑ-ի գործունեությունը Հայաստանում, սկսած 2016 թվականից, ապահովում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստեղծված կոնսորցիումով:

ՁԵՑ Ծառայությունները

Ծառայությունները ներառում են․

- ՓՄՁ-ներին իրազեկում COSME-ի հնարավորությունների, ՁԵՑ գործիքների, ինչպես նաև Հորիզոն 2020 ծրագրի, ներառյալ ՓՄՁ գործիքի վերաբերյալ,

- Անհատական խորհրդատվության տրամադրում, գործընկերների որոնում, ստանդարտացման, արտահանման/ներմուծման ընթացակարգերի պարզաբանում, միջազգայնացման ներուժի գնահատում, գործողություների ծրագրի կազմում, և այլն,

- Միջազգայնացման ներուժ ունեցող ընկերությունների գործարար նկարագրերի տեղադրում Ցանցում,

- Աջակցություն համագործակցության համաձայնագրերի հաստատման հարցերում,

- Տեղեկատվության տրամադրում ՓՄՁ-ներին առկա միջազգային ցուցահանդեսների վերաբերյալ, խորհրդատվության տրամադրում ցուցահանդեսներին արդյունավետ մասնակցության վերաբերյալ,

- Գործարար համագործակցության միջոցառումների (B2B հանդիպումների) կազմակեր­պում/համա­կազմա­կերպում,

- Նորարարական ընկերությունների նորարարությունների կառավարման գնահատում, գործողությունների ծրագրի կազմում,

- Խորհրդատվության տրամադրում ՓՄՁ-ներին ԵՄ ֆինանսավորմանը դիմելու ընթացակարգերի, անհրաժեշտ փաստաթղթերի լրացման և այլ հարցում։

ՁԵՑ Հիմնապաշար

Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հիմնապաշարը ներառում է ավելի քան 5800 գործարար/տեխնոլոգիական/գիտահետազոտական առաջարկներ և հարցումներ: Հայկական շուկային համապատասխանող որոշ առաջարկներ և հարցումներ հայերեն լեզվով հասանելի են «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի կայքի «Հիմնապաշար» էջում։

Լրացրե՛ք առցանց գործարար առաջարկի/հարցման  և տեխնոլոգիական առաջարկի/հարցման հայնատձևը և ուղարկեք այն info@eenarmenia.am էլ. հասցեով, և ձեր ընկերության նկարագիրը հասանելի կլինի Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ երկրներում:

Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և ծառայություններից օգտվելու համար այցելեք «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի պաշտոնական կայք՝ http://eenarmenia.am/։