Ջերմոցային տնտեսության ոլորտը Հայաստաում․ ամփոփ ակնարկ

Հայաստանում ընդհանուր հողի ռեսուրսների շուրջ 69% -ը ունի գյուղատնտեսական նշանակություն։ Այստեղ ավանդաբար լավ աճող մշակաբույսեր են խաղողը, ծիրանը, դեղձը, խնձորը, տանձը, լոլիկը և վարունգը:

ՋերմոցայինգյուղատնտեսականարտադրությունըՀայաստանումարտադրությանևարտահանմանաճիմեծներուժունեցողճյուղերից մեկն է։ Վերջին տարիներին այն դրսևորում է աճի և զարգացման բարձր տեմպ։

Հայաստանում գործող ջերմոցների ընդհանուր տարածքը աճել է շուրջ 30 հա-ից մինչև 900 հա 2011-2017թթ ընթացքում: Ջերմոցների մեծ մասը տեղակայված է Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում: Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։

Հայաստանում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները ջերմոցային տնտեսությունների զարգացման և ընդլայնման համար․

1․Աշխարհագրական և կլիմայական բարենպաստ պայմաններ

- Տարեկան ավելի քան 320 արևոտ օրեր,

- Մեղմ ձմեռներ,

- Հասանելի ոռոգման համակարգեր։

2․Գյուղատնտեսական արտադրության համար բարենպաստ հարկային համակարգ։ Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսությունն ընտրել է որպես երկրի զարգացման ռազմավարական երկարաժամկետ ուղղություններից մեկը (2014-2025 թթ)։ Արդյունքում գյուղատնտեսական արտադրության համար ընդունվել է բարենպաստ հարկային համակարգ՝ ներառյալ շահութահարկից ազատելը ։

3․Արտահանման լայն և հեռանկարային շուկաներ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներ, Վրաստան, ԱՄՆ, ԱՄԷ և այլն։

Բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություններ

Գյուղատնտեսական արտադրությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ջերմոցներում համարվում է գյուղատնտեսության առավել շահութաբեր և հեռանկարային ոլորտներից մեկը: Այսպիսի ջերմոցները հնարավորություն են տալիս ամբողջ տարվա ընթացքում կազմակերպել գյուղատնտեսական արտադրություն։

Ներկա պահին Հայաստանում գործող 900 հա ընդհանուր մակերեսով ջերմոցներից ավելի քան 100 հա-ն ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած խոշոր ջերմոցներ են։ Վերջիններս հիմնականում տեղակայված են Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Նմանատիպ ջերմոցներում հիմնականում զբաղվում են լոլիկի, վարունգի և ծաղիկների աճեցմամբ, որոնց վաճառքների մեծ մասն ապահովում են արտահանման շուկաները։

Լոլիկի և վարունգի արտահանում/ներմուծում

Արտահանում

Լոլիկն ամենատարածված մշակվող բանջարեղենն է Հայաստանում՝ 2017թ․-ին կազմելով ամբողջ բանջարեղենի ցանկատարածքների 22%-ը: 2017թ․-ի դրությամբ ամբողջ լոլիկի ցանքատարածքի 83.6%-ը գտնվում էր Արմավիրի և Արարատի մարզերում:

Բաց դաշտերում լոլիկի բերքի շրջանը կախված է մշակվող տարածքի բարձրությունից: Արարատյան դաշտավայրում բերքատվությունը տեղի է ունենում հուլիսից մինչև հոկտեմբեր, մինչդեռ ցածրադիր վայրերում և նախալեռներում բերքատվությունը տեղի է ունենում օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հոկտեմբերից մայիս ընկած ամիսներին պահանջարկը բավարարվում է ներմուծված և տեղական ջերմոցների արտադրանքով:

Թարմ լոլիկի հիմնական արտահանման շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: Արտահանման ծավալները վերջին 2 տարիներին դրսևորել են աճման կտրուկ միտում, ինչը պայմանավորված է Հայաստանում խոշոր ընկերությունների (Սպայկա Գրուպ, Արմյանսկիյ ուրաժայ, Մավաս Գրուպ) կողմից հիմնադրված նորագույն տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություններով, որոնք մասնագիտացված են հիմնականում արտահանման ուղղությամբ։

Թարմ վարունգի արտահանումը Հայաստանից էական ծավալների չի հասնում։ Արտահանման մեծ մասը կատարվում է արտասեզոնային ժամանակահատվածում՝ հոկտեմբեր-ապրիլ ամիսներին: 2013-2017թթ. Գրեթե ամբողջ արտահանված վարունգը բաժին է ընկել ՌԴ-ին:


Ներմուծումջերմոցային տնտեսությունները կարողացել են էականորեն փոխարինել ներմուծումը:

Լոլիկի և վարունգի ներմուծումը 2013-2017թթ․ունեցել է նվազման միտում: Վերջինս պայմանավորված է Հայաստանում փոքր, միջին ինչպես նաև մի քանի խոշոր ջերմոցային տնտեսությունների արագ տարածմամբ, որոնք հիմնականում կարողանում են բավարարել ներքին շուկայի պահանջարկը սեզոնից դուրս: Հիմնական ներմուծումները լինում են դեկտեմբերից մարտ ժամանակահատվածում:

2016-2017թթ․լոլիկի և վարունգի գերակշիռ մասը ներմուծվել է Թուրքիայից, Իրանից և Հունաստանից:


Վաճառքի հիմնական ուղիները


Փոքր չափի ջերմոցների արտադրանքը մեծամասամբ իրացվում է հարակից գյուղերում և քաղաքներում:

ՀՀ-ում գործող խոշոր ջերմոցային տնտեսությունները տեղակայված են ք. Երևանի մոտակա համայնքներում:

Նրանց արտադրանքի մեծ մասը արտահանվում է, մի որոշ մաս էլ սեզոնից դուրս մատակարարվում է ներքին շուկա:

Սակայն նշված խոշոր ջերմոցները հիմնականում մատակարարում են ք. Երևանի ու մոտակա քաղաքների առևտրի ու սպասարկման կետերը:

Քանի որ ձմռան ամիսներին թարմ բանջարեղենի սպառումը էականորեն նվազում է, հատկապես ՀՀ մարզերում, տնտեսապես նպատակահարմար չէ ք. Երևանից թարմ բանջարեղենը հասցնել հեռակա մարզեր և համայնքներ:

Ուստի հեռավոր մարզերում գտնվող ջերմոցների արտադրանքը հիմնականում սպառվում է լոկալ շուկաներում և չի մրցում խոշոր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի հետ:

Լոլիկի և վարունգի գին և ինքնարժեք

Թարմ լոլիկի և վարունգի մանրածախ գները էականորեն տատանվում են կախված սեզոնից:

Դեկտեմբեր-մարտ ժամանակահատված ընթացքում գները ամենաբարձրն են, երբ միջին մանրածախ գները գերազանցում են 900 ՀՀ դրամը մեկ կիլոգրամի համար:

Հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում մանրածախ գներն ամենացածրն են, երբ շուկա է մատակարարվում բաց դաշտի բերքը մեծ ծավալներով:

Ջերմոցների արտադրական ցիկլը կազմակերպվում է այնպես, որ հիմնական բերքը ստանան այն ամիսներին, երբ մանրածախ գները ամենաբարձրն են, քանի որ ջերմոցներում աճեցվող բանջարեղենները գնային առումով մրցունակ չեն բաց դաշտում աճեցված բանջարեղենների համեմատ:

Թաղանթապատ տաքացվող ջերմոցներում լոլիկի բերքը կարելի է ստանալ սկսած մարտ ամսվա 2-րդ կեսից մինչև հունիս ամիս:

Այնուհետև, նույն տարածքը օգտագործելով վարունգի մշակության համար, հնարավոր է բերք ստանալ սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում:

Փոքր մակերեսով ջերմոցների համար գործառնական օպտիմալ մոդել է հանդիսանում նրա շահագործումը 2 վեգետացիայով՝ առաջինը լոլիկի մշակությամբ (մարտ-մայիս ժամանակահատված), իսկ երկրորդը՝ վարունգի (սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատված):

200 ք.մ. մակերեսով ջերմոցից տարեկան կարող է ստացվել 5,0 տոննա լոլիկ և 3,5 տոննա վարունգ:

Հաշվի առնելով մշակաբույսերի աճեցման գործառնական ծախսերը, ինչպիսիք են սածիլ, պարարտանյութ, վառելիք և էլեկտրաէներգիա, ջուր և աշխատուժ, լոլիկի և վարունգի ինքնարժեքը կազմում է մոտ 200 և 180 դրամ համապատասխանաբար։

Արդյունավետ շահագործման դեպքում 200ք.մ. ջերմոցը կարող է ապահովել տարեկան 8․5 տոննա թարմ բանջարեղեն՝ ապահովելով շահութաբերության բարձր մակարդակ (35-40%):




Կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ

Ջերմոցային տնտեսությունների հիմնադրման սույն տիպային նկարագիրը նպատակ ունի ծառայելու որպես օրինակ/ուղեցույց սկսնակ ֆերմերների և գյուղատնտեսական ոլորտի գործարարների համար։

Այն պարունակում է տեղեկատվություն ջերմոցների կառուցման, շահագործման և մշակության վերաբերյալ` տեխնիկական, տեխնոլոգիական և տնտեսական ուղղություններով: Այն ոլորտի սկսնակ և փորձառու մասնագետներին հնարավորություն կտա պատկերացում կազմել ջերմոցային տնտեսությունների հիմնադրման և մշակության համար անհրաժեշտ պայմանների, քայլերի և միջոցների վերաբերյալ:

Այստեղ ներկայացված են ջերմոց ընտրելու և տեղակայելու, ջեռուցելու, ոռոգելու և պահպանելու հիմունքները: Ավելին, նկարագրված են մշակաբույսերի, մասնավորապես՝ բանջարեղենի և կանաչեղենի տեսականու մշակման և աճեցման առանձնահատկությունները և տեխնոլոգիաները:

Բովանդակություն

Ø Տեխնիկական բնութագիր ու հիմնադրման աշխատանքներ

Այս բաժնում կարող ես ծանոթանալ ջերմոցային տնտեսությունների տեխնիկական բնութագրերին և հիմնադրման անհրաժեշտ քայլերին: Մասնավորապես, ներկայացված են ջերմոցների ձևերն ու տեսակները` ելնելով տարբեր հատկանիշներից` տեղանքի ընտրությունը և ջերմոցի ճիշտ տեղակայումը, ջերմոցների կառուցվածքի առանձնահատկությունները և կառուցման համար անհրաժեշտ նյութերը: Հաշվի առնելով ՀՀ տարածքային և կլիմայական առանձնահատկությունները, ինչպես նաև ֆերմերների հնարավորությունները՝ այս բաժնում ներկայացված են նախագծային և տեխնիկական ցուցանիշներ 120քմ, 200քմ, 400քմ և 600քմ չափերի պոլիէթիլենային ծածկով թունելային տիպի ջերմատների համար: Կարդալ ավելին․․․

Ø Կառուցվածք ու հարակից համակարգեր

Այս բաժնում կարող ես ծանոթանալ ջերմոցների կառուցվածքին և հարակից համակարգերին: Այստեղ քննարկվում են ջերմոցների կմախքի կառուցման և պոլիէթիլենային ծածկի ամրացման գործընթացները, ինչպես նաև ներկայացվում են և արդյունավետության տեսանկյունից նկարագրվում օդափոխության, ջեռուցման, լուսավորության, ոռոգման և հենակապային համակարգերը: Կարդալ ավելին․․․

Ø Մշակաբույսերի աճեցման տեխնոլոգիաները

Այս բաժնում կարող ես ծանոթանալ ջերմոցային պայմաններում բանջարային մշակաբույսերի աճեցման և խնամքի գործընթացին: Այստեղ տեղեկացի՛ր մշակման նախապատրաստական աշխատանքների, մշակաբույսերի աճեցման և խնամքի համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվում են մշակաբույսերի սնուցման ռեժիմները, սննդատարրերի պակասի ազդեցությունը մշակաբույսերի վրա, բանջարային մշակաբույսերի՝ հաճախ հանդիպող հիվանդություններն ու դրանց կանխարգելման միջոցները և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Կարդալ ավելին․․․


Ուսուցողական նյութեր

1․Սննդի անվտանգություն և վտանգների վերլուծության ու հսկման կրիտիկական կետերի (HACCP) սկզբունքների ներդրում, համառոտ ուղեցույց

2․Հաճախորդների սպասարկում և հաղորդակցության հմտություններ PowerPoint ներկայացում

Օգտակար հղումներ

Գյուղատնտեսության նախարարություն - http://minagro.am/

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) - http://card.am

Եվրոպական հարևանության ծրագիր գյուղատնտեսության և գյուղական զարգացման համար (ENPARD) - https://www.facebook.com/ENPARDArmenia/

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (OASI) - https://www.facebook.com/pg/oasiarmenia/

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ - https://www.facebook.com/Գյուղատնտեսության-Զարգացման-Հիմնադրամ-502240783494478/

Էկոգլոբ Օրգանական սերտիֆիկացման մարմին - http://ecoglobe.com/

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն - snund.am

Հայկական Բերքի Առաջմղման Կենտրոն - http://ahpc.am

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ) - http://freda.am

Ստանդարտների ազգային ինստիտուտ - http://www.sarm.am

ՔԱՐԴ Ագրոկրեդիտ ՈՒՎԿ - http://agrocredit.am

Հայաստանի զարգացման հիմնադրամ - http://www.investmentprojects.am/