Ֆինանսական աջակցություն

Սկսնակ գործարարների վարկավորման հնարավորություններն ընդլայնելու ու վարկավորման պայմանները բարելավելու նպատակով Ֆինանսական աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող՝ սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն «Հաջող սկիզբ» ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների արդյունքում իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած շահառուներին, ինչպես նաև այն շահառուներին, որոնք արդեն իսկ ունեն մշակված իրատեսական գործարար ծրագեր և մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող Միկրոձեռնարկատիրության մոդելավորման նմանակում (Micro Entrepreneurial Simulation Training - MEST) դասընթացին:

Այս ծրագրի շրջանակներում երաշխավորությամբ վարկերը կտրամադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր ֆինանսական կառույց/ների միջոցով հետևյալ պայմաններով.

  • Վարկի առավելագույն գումարը – 5 մլն ՀՀ դրամ,
  • Վարկի առավելագույն ժամկետը – 5 տարի,
  • Վարկի տոկոսադրույքը – 10 %,
  • Արտոնյալ ժամանակահատված վարկի մայր գումարի նկատմամբ – մինչև 6 ամիս, կախված գործունեության տեսակից,
  • Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն առանց շահառուի գրավի:
  • Նպատակային խումբը`սկսնակ գործարարներ: