Ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները

Սպանդանոցները հանդիսանում են մսի արտադրության առաջնային օղակը և նրանց կառուցման և գործարկման համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես տնտեսական, այնպես էլ անասնաբուժասանիտարական, էկոլոգիական և նույնիսկ էթիկայի ոլորտներին: Սպանդանոցների միջոցով լուծվում են մի շարք հարցեր, որոնք առկա են բակային մորթի դեպքում: Մասնավորապես՝ բակային մորթի դեպքում հիմնականում բացակայում է անասնաբուժականսանիտարական հսկողությունը և համապատասխան հիգիենիկ պայմանների առկայությունը, որի արդյունքում մեծանում են վտանգները շրջակա միջավայրում տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածման, ինչպես նաև մսեղիքի, ենթամթերքների և կենդանական ծագման հումքի միջոցով մարդկանց և կենդանիների շրջանում հիվանդությունների տարածման տեսանկյունից: Տնտեսական վնասները կապված են այն հանգամանքի հետ, որ բակային մորթի դեպքում տեղի է ունենում մեծաքանակ ենթամթերքների և հումքի կորուստ (օրինակ արյուն, կճղակներ, ոսկրային հյուսվածքներ, որոշակի ներքին օրգաններ և գեղձեր և այլն), որոնք ճիշտ հավաքելու դեպքում կարող են հետագայում վերամշակվել և օգտագործվել տարբեր նպատակներով:

Սպանդանոցները պետք է նախագծվեն և գործարկվեն այնպես որպեսզի ապահովվեն կենդանիների սպանդին ներկայացվող անանսաբուժասանիտարական պահանջները և գործողությունների հաջորդականությունը: Մասնավորապես՝ առաջարկվող տիպային սպանդանոցներում կենդանիների մորթի և սպանդային վերամշակման տեխնոլոգիան ունի հետևյալ տեսքը.

• Կենդանիների նախասպանդային պահում և զննում,

• Կենդանու զգայազրկում,

• Արյունազրկում,

• Կաշեհանում,

• Մսեղիքից ներքին օրգանների հեռացում,

• Մսեղիքների մաքրում,

• Մսեղիքի բաժանում կիսամսեղիքների,

• Անասնաբուժա-սանիտարական փորձաքննում,

• Դրոշմանշում, կշռում և սառեցում:

Կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելու և սպանդանոցային մորթը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 10 արձանագրությամբ սահմանվել են այն ոլորտները և մարզերը, որտեղ ըստ ժամանակացույցի, պետք է հանրապետության ամբողջ տարածքում անցում կատարվի սպանդանոցային մորթին:

Սպանդանոցների առկա հզորությունները և զարգացման հեռանկարները

Սպանդանոցների անհրաժեշտ քանակությունը ըստ մարզերի և տարածաշրջանների հաշվարկելու ընթացքում հիմք է ընդունվել ինչպես մարզում/տարածաշրջանում առկա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այնպես էլ տվյալ տարածաշրջանի հեռավորությունը արդեն առկա սպանդանոցներից և մեծ բնակավայրերից:

Հաշվարկները կատարվել են հիմք ընդունելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալները՝ կապված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի հետ: Սպանդի ենթակա կենդանիների գլխաքանակը հաշվարկվել է հիմք ընդունելով տարբեր կենդանատեսակների սպասվելիք ծինը տարվա կտրվածքով: Բերված թվերը իրենցից ներկայացնում են միջինացված օրական ցուցանիշները, որոնք սակայն առանձին ամիսների ընթացքում կարող են լինել փոփոխական՝ կապված մորթի սեզոնային առանձնահատկություններից: Հաշվարկները կատարվել են տարեկան 300 աշխատանքային օր (ամսեկան 25 օր) մոտեցմամբ: Որպես սպանդի համար վճար հաշվարկվել է ԽԵԿ-ի համար` 12.000 դրամ, իսկ ՄԵԿ-ի և խոզերի համար` 3000 դրամ:

Ստորև ներկայացված է առաջատար տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվությունը` հիմք ընդունելով կենդանիների սպանդից գոյացած ամսական հասույթը.




ՀԱՎԵԼՎԱԾ 1 –ՏԻՊ -1

ՀԱՎԵԼՎԱԾ 2 ՏԻՊ-2

ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՏԻՊ-3

ՀԱՎԵԼՎԱԾ 4 ՏԻՊ-4