Մրգերը և բանջարեղենը հիմնականում պահպանում են սառնարանային պահեստներում: Պահպանման ժամկետը պայմանավորված է մի շարք գործոններով՝ մշակաբույսերի աճեց- ման հողը և կլիմայական պայմանները, տեսակային հատկանիշները, պարարտանյութերի և գյուղատնտեսական մեքենաների օգտագործումը, ոռոգումը, պաշտպանությունը վնասա- տուներից, հիվանդություններից և մոլախոտերից, բերքի հավաքման մեթոդներն ու ժամ- կետները և, իհարկե, պահպանման պայմանները:

Մրգերում և բանջարեղենում տեղի ունեցող/ընթացող բոլոր կենսաքիմիական պրոցես- ները կախված են ջերմաստիճանից: Բարձր ջերմաստիճանի դեպքում նյութափոխանակու- թյունն արագանում է, խոնավության, վիտամինների և օրգանական նյութերի կորուստ է լի- նում: Արդյունքում միրգն ու բանջարեղենն սկսում են արագ «ծերանալ» և դառնում են ոչ պիտանի:

Որպեսզի նվազեցվի մրգի և բանջարեղենի քաշի բնական անկումը, և առավելագույնի հասցվի պահպանման ժամկետը, անհրաժեշտ է բերքահավաքից հետո հնարավորինս շուտ սառեցնել ապրանքը և պահպանել պահեստավորման օպտիմալ ջերմային պարամետրերն ու օդափոխության որոշակի ռեժիմը:

Թարմ, սննդարար նյութերն ու վիտամիններն ամբողջությամբ պահպանած, առանց քի- միական հավելանյութերի մթերքի աճող պահանջարկը բարձր պահանջներ է առաջադրում այդ մթերքի պահման պայմանների նկատմամբ:

Ճիշտ կառուցվածքի դեպքում հատուկ այդ նպատակով պատրաստված սառնարանային պահեստներն ապահովում են մրգերի և բանջարեղենի արդյունավետ պահպանումը:

Սառնարանային պահեստի շինարարության ընթացքում պետք է հաշվի առնել մի շարք գործոններ.

• Պահեստի աշխարհագրական դիրքը: Շրջակա միջավայրի ջերմաստիճանը և խոնավու- թյունը զգալիորեն ազդում են սառնարանային սարքավորումների աշխատանքի վրա: Շոգ կլիմա ունեցող շրջաններում սառնարանային պահեստում պահանջվող տեխնոլո- գիական ջերմաստիճան ստանալու համար անհրաժեշտ է առավել հաստ ջերմամեկու- սիչ՝ մոտ 100 մմ հաստությամբ, և հզոր սառնարանային սարքավորումներ: Բարեխառն և սառը կլիմայով տարածաշրջաններում կարելի է տեղադրել 80 մմ հաստությամբ ջեր- մամեկուսիչ և ցածր հզորության սառնարանային սարքավորումներ:

• Մրգերի և բանջարեղենի տեսակը` պահեստի ներսում ջերմաստիճանային ռեժիմը որոշելու համար:

• Պահեստի ծավալը: Պետք է նկատի ունենալ, որ այս դեպքում հաշվարկվում են ոչ միայն պահեստի ներքին ծավալը (մ3), այլև չափերը՝ երկարությունը, լայնությունը, բարձրությունը: Այս չափորոշիչները շատ կարևոր են ջերմափոխանակող սարքավո-

րումների ընտրության համար, քանի որ անհրաժեշտ է նույնանման ջերմային ռեժիմ ապահովել պահեստի ցանկացած անկյունում. հակառակ դեպքում ձեռնարկատերը վնասներ կկրի փչացված ապրանքի պատճառով:



• Պահպանման դրված մրգի և բանջարեղենի ծավալները և պահման ժամկետները:

• Մշտական էլեկտրամատակարարման առկայությունը` սառնարանային սարքավոր- ման անխափան աշխատանքն ապահովելու համար:

• Դրենաժի առկայությունը և թափոնների օգտագործման հնարավորությունը:

• Մշտական ջրամատակարարման առկայությունը. ջրի մատակարարումը կարևոր է սանիտարիայի հարցում: Բացի այդ, այն ապահովում է կեղտաջրերի հեռացումը:

• Տնտեսական նպատակահարմարությունը: Սառնարանային պահեստի մրգի և բանջա- րեղենի պահպանման արդյունքում ստացված հավելյալ արժեքը պետք է արդարացնի ներդրումները և շահագործման ծախսերը:

• Պատերի, առաստաղի և հատակի նյութը և հաստությունը (նկատի ունենք ջերմամե- կուսացման նյութը և դրա հաստությունը) ազդում են ջերմային ներհոսքի հաշվարկի վրա: Որքան լավ կատարվի ջերմամեկուսացումը, այնքան երկար կպահպանվի ան- հրաժեշտ ջերմաստիճանը պահեստի ներսում, և ինչի արդյունքում կնվազի հոսանքի վարձավճարը:

• Դռան բացվածքի մակերեսը: Այս ցուցանիշը մեծապես ազդում է ջերմային ներհոսքի վրա, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ՝ դռան բացվածքի մակե- րեսը, սառնարանային պահեստի դռան առջև նախամուտքի առկայությունը, դռան դի- մաց վարագույրի առկայությունը, ապրանքի պահեստավորման հաճախականությու- նը կամ օրական ապրանքաշրջանառությունը, դռների բացման ժամանակահատվածը ապրանքի բեռնման-բեռնաթափման ժամանակ:

• Մարդկանց ներկայությունը, բեռնող սարքավորումները, օդափոխության առկայու- թյունը/ծավալը, լուսավորության հզորությունը նույնպես ազդում են պահեստի ներքին ջերմաստճանի վրա, քանի որ դրանք էլ իրենց հերթին ջերմություն են արտադրում:

• Բեռնաթափվող և պահպանվող ապրանքի ջերմաստիճանների տարբերությունը: Պահեստում բեռնաթափվող արտադրանքի ջերմաստիճանը, որպես կանոն, ավելի բարձր է, քան պահեստում պահվող արտադրանքի ջերմաստիճանը: Հետևաբար, նոր պահեստավորվող ապրանքը ջերմություն է անջատում: Ջերմային ներհոսքի վրա ազ- դում է նաև պահվող ապրանքի փաթեթավորումը:

• Սառեցնող սարքավորումների գտնվելու վայրը: Սառեցման համակարգը բաղկացած է պղնձե խողովակից և ջերմամեկուսիչից, և որքան կարճ լինի երկարությունը, այն- քան կկրճատվեն օգտագործվող նյութի և դրա մոնտաժման աշխատանքի ծախսերը։

• Սառեցման տեխնոլոգիան: Ապրանքի ստացման, մշակման, պահպանման և բեռնման ճիշտ և մանրակրկիտ մշակված տեխնոլոգի ան նպաստում է ջերմային խախտում- ների նվազեցմանը, հետևաբար նաև ջերմային ռեժիմների պահպանմանը պահեստի ներսում: Տեխնոլոգիաների շարքին կարելի է դասել նաև պլանավորումը՝ պահեստի տարողունակությունը, պահեստի լոգիստիկան, օրական ապրանքաշրջանառությունը, ապրանքի ընդունման և հանձնման ժամերը և այլն:



Ժամանակակից սառնարանային պահեստների կառուցման/հավաքման փուլերն են.

• կառույցի նախագծում,

• պատերի, կրող կոնստրուկցիաների կառուցում և տանիքի տեղադրում,

• պատերի և առաստաղի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում,

• պանելների կցվածքների և օդը անցկացնող ցանկացած այլ կետի հերմետիկացում,

• ներքին և արտաքին ինժեներական համակարգերի և սարքավորումների կառուցում (ջրմուղ, կոյուղի, ջերմամատակարարում, էլեկտրական ցանցեր և այլն),

• օդափոխման և օդորակման համակարգի կառուցում,

• դռների տեղակայում ու մոնտաժում, սառնամատակարարման համակարգի սարքա- վորման մոնտաժում (կոմպրեսորային ագրեգատներ, օդային սառեցման կոնդենսա- տորներ, օդապաղիչներ և այլն),

• օդի խոնավարարների, լուսավորության և ջրամատակարարման մոնտաժում,

• բոլոր սարքավորումների կարգաբերում և գործարկում,

• խցիկների հերմետիկության ստուգում,

• սարքավորումների փորձարկում բեռնվածության տակ։


Սառնարանային պահեստի նախագծումը

Այս փուլում իրականացվում են պահեստի շենքի դիրքի հատակագծումը և նախագծումը՝ հաշվի առնելով գեոդեզիական պարամետրերը և տեղանքի ռելիեֆը: Ելնելով նրանից, թե ինչ է պահվելու՝ կարելի է կառուցել սառեցվող պահեստ` մրգերի և բանջարեղենի տարբեր տեսակների համար իրարից անջատ, մեկուսացված սառնարանային խցիկներով: Պահվող արտադրանքի ծավալից է կախված պահեստարանի տարողունակությունը, ինչպես նաև սառնարանային և օդափոխիչ կայանքների հզորությունը: Պահեստի նախագիծը կազմելիս կարևոր է հաշվի առնել բոլոր գործոնները` գեոդեզիայից մինչև բանջարեղենի պահման խցիկում մթերքի շրջանառությունը: Կարևոր է նաև տեղանքի ճիշտ ընտրությունը, որպեսզի ճանապարհը մթերքի աճեցման վայրից մինչև սառնարանային խցիկը երկարատև չլինի: Մրգի և բանջարեղենի երկարատև տեղափոխումը բացասաբար է ազդում դրանց հետագա պահպանման վրա:

Սառնարանային պահեստի շինարարությունը

Անհրաժեշտ է պահպանել բոլոր տեխնոլոգիական նորմերը: Սառնարանային պահեստի որակի վրա մեծ ազդեցություն ունի ընտրված շինարարական հրապարակի հարթությունը: Եթե պահեստը կառուցված է ոչ մեծ թեքությամբ հրապարակի վրա, ապա դա կհանգեցնի ջերմամեկուսացման իջեցման և դրա անընդհատության և հերմետիկության կորստի:


Սարքավորման տեղադրումը

Մրգերի և բանջարեղենի պահման օպտիմալ ռեժիմ ապահովելու համար անհրաժեշտ է կատարել սառեցնող սարքավորման և դրա տեղակայման ճիշտ ընտրություն։

Օգտակար տեղեկություններ

Սառնարանային խցիկի օգտակար ծավալը ճիշտ հաշվարկելու համար (օրինակ՝ խնձոր, լոլիկ) անհրաժեշտ է ծավալը (մ3) բազմապատկել 0,25 տ-ով:

Օրինակ՝ 400 մ3 ծավալով խցիկը կարող է տեղավորել մինչև 100 տ խնձոր (400 մ3 x 0,25 = 100):

Սառնարանային ագրեգատի պահանջվող հզորությունն առավել ճշգրիտ հաշվարկելու համար պետք է տոննաների քանակը բազմապատկել 0,15-0,25 կՎտ-ով: Ստացված ար- դյունքը կլինի սառնարանային ագրեգատի պահանջվող սառնաարտադրողականությունը:

Օրինակ՝ 100 տ խնձորի որակյալ պահպանման համար պահանջվում է մինչև 20 կՎտ հզո- րությամբ սառնարանային սարքավորում (100 Х 0,2 = 20): Պետք է հաշվի առնել, որ ստացված մեծությունը հաստատուն չէ. այն կախված է խցիկների ջերմամեկուսացումից և կիրառվում է պտղաբանջարեղենային արտադրանքի 10-15% միաժամանակյա բեռնման պայմանով: