հայ

Բիզնեսի հաջողության կարևորագույն գրավականներից մեկը գրագետ հարկային հաշվառում իրականացնել է: Գրանցելով Ձեր բիզնեսը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Դուք ավտոմատ կերպով ստանում եք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) և այդ րոպեից սկսած համարվում եք հարկ վճարող:

Հարկի վճարումը սովորաբար կատարվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, սակայն կան բացառություններ, երբ հարկի վճարումը կատարվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանը սկսելը: Հարկերի վճարման ժամկետները սահմանվում են Հարկային Օրենսգրքի հատուկ մասով` յուրաքանչյուր հարկատեսակի գծով առանձին:

Հարկ վճարողները նաև պարտավոր են ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները/հաշվետվություններ:

Այսպիսով, կազմակերպությանը տույժերից և տուգանքներից զերծ պահելու համար կարևոր է իմանալ հարկերի վճարման և հաշվետվությունների կամ հարկային այլ հաշվարկների ներկայացման ժամկետները:

Հարկերի վճարման և հարկային հաշվարկների ներկայացման ժամկետներին ծանոթանալու համար կարող եք օգտվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից պատրաստված հարկային օրացույցից հետևյալ հղումով.

http://www.petekamutner.am/tsOS_TaxCalendar.aspx