հայ
Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում: Հարկը պետության եկամուտների գլխավոր աղբյուրն է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին գործառույթների իրականացման ծախսերի ֆինանսավորմանը:

ՀՀ-ում կիրառվող հարկատեսակները

Պետական հարկերն են.

  • շահութահարկ,
  • եկամտային հարկ,
  • ակցիզային հարկ,
  • ավելացված արժեքի հարկ,
  • բնապահպանական հարկ,
  • ճանապարհային հարկ,
  • շրջանառության հարկ:

Տեղական հարկերն են.

  • անշարժ գույքի հարկ
  • փոխադրամիջոցի գույքահարկ:

ՀՀ-ում կիրառվող վճարներն են.

ա) պետական վճարներ (պետական տուրքը, բնօգտագործման վճարը, սոցիալական վճարը, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, կենսաթոշակային վճարը)

բ) տեղական վճարներ ( տեղական տուրքը, տեղական վճարը):

ՀՀ-ում գործող Հարկման համակարգերը

ՀՀ-ում գործում են հետևյալ հարկման կարգերը`

ա) Ընդհանուր հարկման կարգ.

այս դեպքում հարկ վճարողները ընդհանուր կարգով հաշվարկում և վճարում են իրենց հարկերը՝ ավելացված արժեքի հարկը և (կամ) շահութահարկը:


բ) Հարկման հատուկ համակարգեր.

  • Շրջանառության հարկ, որի դեպքում հարկ վճարողները իրենց իրականացրած գործունեության արդյունքում հաշվարկում և վճարում են շրջանառության հարկ, որ փոխարինում է.

ա) Առևտրային կազմակերպությունների համար՝ ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին,

բ) Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ ԱԱՀ-ին:

  • Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որի դեպքում հարկ վճարողը, իրականացնելով օրենքով սահմանված համապատասխան գործունեություն, ազատվում է ձեռնարկատիրությանն առնչվող բոլոր տեսակի պետական հարկերից:

Սովորաբար հարկման հատուկ համակարգերի դեպքում հարկերի հաշվարկումը և վճարումը ավելի պարզ է:

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկ վճարողները.

Վճարողներ են հանդիսանում առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնց նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 115 մլն ՀՀ դրամը:

Ի դեպ, իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկով և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ քայլերը.

Շրջանառության հարկ վճարող համարվելու համարվելու համար անհատ ձեռնարկատերը, կազմակերպությունը և նոտարը պետք է իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ընդ որում.

Ովքե՞ր չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող.

  • արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով.
  • ակցիզային հարկ վճարողները․
  • բանկերը, վարկային, ապահովագրական, ներդրումային կազմակերպությունները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, աուդիտորական կազմակերպությունները, խաղատների և շահումով խաղերի կամ վճակախաղերի կազմակերպիչները.
  • հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ԱՁ-ները խախտումը արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը․
  • համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը․
  • հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ- ները, եթե փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ԱՁ-ների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարների ամբողջությունը գերազանցում է 58,35 միլիոն դրամը.
  • փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ-ները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել։

Շրջանառության հարկի դրույքաչափը.

  • Շրջանառության հարկով հարկման օբյեկտ է հանդիսանում իրացման շրջանառությունը:
  • Շրջանառության հարկ վճարողները պարտավոր չեն իրենց ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով:

Առևտրական գործունեությունից եկամուտ ստացող անձանց հարկման առանձնահատկությունները.

  • Նրանք, ովքեր իրենց ձեռքբերումները կհիմնավորեն համապատասխան փաստաթղթերով, հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 4%-ի չափով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակահատվածի առևտրական գործունեությունից ստացվող եկամուտների 1.5%-ից:
  • Ծախսերի մեջ ներառվում են անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները: 
  • Ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում նաև ՀԴՄ կտրոն, եթե կտրոնի վրա նշված է գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն:

Ի ԴԵՊ: Առևտրական գործունեություն իրականացնելու դեպքում հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր է նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

Հանրային սննդի գործունեությունից եկամուտ ստացող անձանց հարկման առանձնահատկությունները.

  • Նրանք, ովքեր հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերը կհիմնավորեն փաստաթղթերով հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 3%-ի չափով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակահատվածի հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների 4%-ից:
  • Ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
  • Ծախսերի մեջ չեն ներառվում հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերը, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերը:

Ի ԴԵՊ հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր չէ նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

Հաշվետու ժամանակահատվածը և հարկի վճարումը.

Եռամսյակային, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Այլ դրույթներ.

Շրջանառության հարկ վճարողները.

  • գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վարաբերյալ նշում չեն կատարում,
  • ազատված են որպես հարկային գործակալ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների նկատմամբ 20% եկամտային հարկ վճարելու պարտավորությունից,
  • անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվարկում են շահութահարկ ամսական 5000 դրամի չափով, որը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ,
  • ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներառում են շրջանառության հարկի հաշվարկում:
  • Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասի 25-ապատիկը նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից:

Միկրոձեռնարկատիրության համակարգը (ՀՀ հարկային օրենսգիրք, գլուխ 56)

Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը՝ առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 24.0 մլն դրամը,2020 թվականի հունվարի 1-ից կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ի դեպ, իրացման շրջանառությունը ներառում է նաև շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը։

#Անհատ Ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների կողմից միկրոձեռնակատիրության սուբյեկտ համարվելու անհրաժեշտ քայլերը/նախապայմանները.

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները պետք է հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնեն Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, ընդ որում.

  • գործող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները պետք է յուրաքանչյուր տարվա համար հայտարարությունը ներկայացնեն մինչև այդ տարվա փետրվարի 20-ը,
  • նոր գրանցվող/հաշվառվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հայտարարությունը պետք է ներկայացնեն պետական գրանցման/հաշվառման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը:
  • մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը գործունեությունը դադարեցրած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերըհայտարարությունը պետք է ներկայացնեն գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը:
  • մինչև հարկային տարին սկսվելը պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերերը հայտարարությունը պետք է ներկայացնեն կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող մինչև 20-րդ օրը:
  • հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համարհայտարարությունը պետք է ներկայացնեն կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող մինչև 20-րդ օրը:

Ովքե՞ր չեն կարող  համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ

1. Առևտրական գործունեություն.

  • Երևան քաղաքի տարածքումառևտրական (առքուվաճառքի)գործունեությամբզբաղվողանձինք.
  • ՀՀ մարզերի տոնավաճառներում, առևտրի կենտրոններում և առևտրի իրականացման վայրերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք.

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ:Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի համաձայն.

առևտրի կենտրոն է համարվում`առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլծառայություններիհամարտարածքներ.

առևտրի իրականացման վայրէ համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համարտարածքներ.

տոնավաճառ (վերնիսաժ) է համարվում` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք.

  • անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք.
  • էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:ՀՀ մարզերի տոնավաճառներից, առևտրի կենտրոններից և առևտրի իրականացման վայրերից դուրս առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք, ովքեր իրականացրել են ապրանքների մատակարարման գործարքներ այլ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

2. Ֆինանսավարկային գործունեություն.

  • բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները.

3. Ծառայութուններ.

  • խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվությն մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները,
  • վերը նշված ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ:Աշխատանքների կամ ծառայությունների բնորշումը սահմանված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության դասակարգիչներին համապատասխան:

4. Հանրային սնունդ.

  • Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները.

5. Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 19.7 և 19.8 հոդվածներով սահմանված գործունեություն.

  • միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպում իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ գործունեության այդ տեսակների մասով.
  • մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպում իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ գործունեության այդ տեսակների մասով.

6. Փոխկապակցված անձինք.

  • հարկային մարմնի ղեկավարի որոշմամբփոխկապակցվածհամարվողկազմակերպություններըևԱՁ-ները,եթեփոխկապակցվածճանաչվածառևտրայինկազմակերպություններիևԱՁ-ներինախորդհարկայինտարվակամընթացիկհարկայինտարվաընթացքումգործունեությանբոլորտեսակներիմասովիրացմանշրջանառության և այլ եկամուտների հանրագումարների ամբողջությունը գերազանցում է 24 միլիոն դրամը.
  • փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ-ները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել։

7. հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ԱՁ-ները խախտումը արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը․

8. համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Հարկերի և վճարների վճարումը

  1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում ենմիկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից(ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ, շրջանառության հարկ):
  2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չենազատվում.
  • ՀՀ ներմուծվող ապրանքների(այդ թվում ԵԱՏՄ երկրներից)մասով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից,
  • Բնապահպանական և/կամ ճանապարհային հարկերի հաշվարկման և պետ․ բյուջե վճարման պարտավորությունից,
  • Միկրոձեռնարկատիրության մեջ որպես վարձու աշխատողյուրաքանչյուր անդամի համար ամսական 5 հազար դրամի չափով եկամտային հարկի վճարման պարտավորությունից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Միկրոձեռնարկատիրության մեջներգարվվածվարձու աշխատողի համար, որպես հարկային գործակալ, սոցիալական վճարները և դրոշմանիշային վճարները հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված կարգով:

Հարկային հաշվարկների ներկայացումը.

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունները և ԱՁ-ները.

  1. Յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ.
  2. Մինչև յուր․ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնում են եկամտային հարկի հաշվարկ`միկձեռնարկրոատիրությունում ներգրավված վարձու աշխատողի համար.
  3. Ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ.
  4. Սխալմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ներկայացնում են առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ,
  5. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարներ վչաորղ համարվելու դեպքում ներկայացնում են բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ,
  6. ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում Հարկային մարմիններ են ներկայացնում օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 77):

Այլ դրույթներ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները.

  • չեն հանդիսանում հարկային գործակալներ,
  • հարկային հաշիվներ դուրս չեն գրում,
  • գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնողկազմակերպությունները ևանհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը։

##Անհատ ձեռնարկատեր չհմարվող ֆիզիկական անձանց կողմից միկրոձեռնակատիրության սուբյեկտ համարվելու անհրաժեշտ քայլերը/նախապայմանները.

Անհատ ձեռնարկատեր չհմարվող ֆիզիկական անձինք կարող են համարվել միկրոձեռնակատիրության սուբյեկտ, եթե․

  • նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառություն չի գերազանցել24,0 մլն դրամը.

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ։ Եթե ինքնազբաղված անձը այլ տեղ հաշվառված է նաև որպես վարձու աշխատող, ապա որպես վարձու աշխատող կատարած աշխատանքներից ստացված եկամուտը չի ներառվում վերը նշված իրացման շրջանառության մեջ։

  • իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը,
  • չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ, բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության.
  • գործունեությունն իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք իրենց բնույթով պայմանավորված չունեն իրականացման մշտական վայր։

v Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ քայլերը.

  • Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:
  • Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը:
  • Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր հարկային մարմնի կողմից ֆիզիկական անձին տրամադրվում է Դիմում ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

v Այլ դրույթներ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ֆիզիկական անձինք.

  • չեն հանդիսանում հարկային գործակալներ և հարկային հաշիվներ դուրս չեն գրում
  • դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • միկրոձեռնարկատիրության գործունեության տեսակների մասով հարկային մարմիններ օրենքով սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում,
  • ՀՀ պետական բյուջե են վճարում ՀՀ տարածք ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը:

ՑԱՆԿ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՏԵՍԱԿՆԵՐԻ,ՈՐՈՆՔԿԱՐՈՂԵՆԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆՍՈՒԲՅԵԿՏՀԱՄԱՐՎՈՂ՝ԱՆՀԱՏՁԵՌՆԱՐԿԱՏԵՐՉՀԱՆԴԻՍԱՑՈՂՖԻԶԻԿԱԿԱՆԱՆՁԱՆՑԿՈՂՄԻՑ