Խորհրդատվական և Տեղեկատվական աջակցություն
Սկսնակ գործարարներին և ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական
և խորհրդատվական աջակցություն կտրամադրվի հետևյալ գործիքակազմի միջոցով.
- Բիզնեսի
մեկնարկի իրավական խորհրդատվություն (գրանցում, հարկման դաշտի ընտրություն, մաքսազերծում,
թույլտվություններ և այլն) անհատական հանդիպումների, հեռախոսազանգերի, առցանց հարցումների
միջոցով:
- Աջակցություն սկսնակ գործարարներին պետական մարմիններ էլեկտրոնային
հաշվետվությունների, հայտարարագրերի և այլ հաշվարկային փաստաթղթերի
ներկայացման հարցերում։
- Ձեռնարկատիրությանն առնչվող օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացում խմբային հանդիպումների միջոցով:
- Ձեռնարկատիրությանն առնչվող օրենսդրությունը
պարզաբանող և իրազեկող տեղեկատվական նյութերիպատրաստում և տարածում:
- Բիզնեսի պլանավորման և Գործարար ծրագրերի մշակման խորհրդատվություն: