հայ
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure ծրագրի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ/Exporter Developments Grants» (ԱԶԴ/EDG) ենթածրագիրը։

Նպատակը

Արտահանողների զարգացման դրամաշնորհների (այսուհետ՝ ԱԶԴ) համընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:

Կից տեսահոլովակում կարող եք ծանոթանալ Արտահանողի զարգացման դրամաշնորհներ ենթածրագրին:



Թիրախային ոլորտներն ու գործողությունները

Այս մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող ցանկացած ոլորտի համար։ Առաջնահերթությունը կտրվի գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին:

Դրամաշնորհների չափերը

ԱԶԴ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։ ԱԶԴ ներքո ցանկացած դրամաշնորհ պետք է ընկած լինի ընդհանուր իրավասու ծախսերի հետևյալ նվազագույն և առավելագույն շեմերի միջև.


Դրամաշնորհը տրամադրում է ծրագրի ընդհանուր իրավասու ծախսերի 70%-ի չափով


Դիմորդների շրջանակը

Դիմորդը (անհատական կազմակերպություն կամ կազմակերպությունների խումբ/կոնսորցիում, որը ներկայացնում է Համակարգողը) պետք է․

i. լինի իրավաբանական անձ՝ նվազագույնը 2 տարվա պետական գրանցմամբ,

ii. լինի շահույթ հետապնդող,

iii. հիմնված լինի Հայաստանի Հանրապետությունում,

iv. ուղղակիորեն պատասխանատու լինի Ծրագրի նախապատրաստման, իրականացման և կառավարման համար, չլինի միջնորդ,

v. կարողանա համաֆինանսավորել տվյալ Դրամաշնորհային Ծրագիրը։

Կազմակերպությունների խմբի դեպքում Համակարգողին վերաբերում են բոլոր չափանիշները, իսկ անդամներին վերաբերվում են միայն «ii» և «iii» չափանիշները։

ԱԶԴ-ի ներքո իրավասու ծախսերը կարող են ներառել

  • Փոքրածավալ վերանորոգում և վերակառուցում (չի կարող գերազանցել դրամաշնորհային ֆինանսավորման 10%-ը)
  • Արտադրական գործընթացների արդիականացում, նոր սարքավորումների ձեռքբերում
  • Հումքի և ապրանքների ձեռքբերում
  • Որակի կառավարման համակարգերի ներդնում և սերտիֆիկացում
  • Բյուջեում ներառված այլ վավեր ծախսեր, որոնք անմիջականորեն առնչվում են Ծրագրի իրականացման  հետ և համաձայնեցվել են ԻԳ հետ։ Այդ ծախսերը կարող են ներառել․շուկայի մուտքի և արտաքին ընդլայնման ռազմավարությունների մշակում, արտաքին շուկայի ուսումնասիրություն և գովազդային արշավներ և այլն, որոնք միասին չեն կարող գերազանցել ընդհանուր դրամաշնորհային միջոցների 20% -ը
  • Շրջանառու կապիտալ (աշխատավարձ, կոմունալ ծախսեր, վարձակալման ծախսեր), որոնք կկատարվեն համաֆինանսավորման միջոցների հաշվին
  • Հարկեր

ԱԶԴ-ի ներքո անթույլատրելի ծախսերը ներառում են

  • Հողի ձեռքբերում կամ վերաբնակեցում,
  • Ոչ դրամական ներդրում,
  • Վճարումներ կորուստների կամ ապագա հավանական պարտավորությունների դիմաց,
  • Ցանկացած կողմի տոկոսներ կամ պարտքեր,
  • Վարկեր երրորդ անձանց կամ ենթադրամաշնորհառուներ,
  • Շենքերի կամ շինությունների ձեռքբերում,
  • Վերանորոգումներ և ցանկացած այլ ծախս, որոնք կապված չեն Ծրագրի նպատակների հետ։

Տեղեկատվական միջոցառումներ

Տեղեկատվական միջոցառումներ կկազմակերպվեն նաև ՀՀ մարզերում հետևյալ ժամանակացույցով.



Ժամկետները

  • Հայտերի ներկայացման սկիզբը՝ 05022020
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20032020, ժ18:00


Ուր ներկայացնել

Հայտերի փաթեթները պետք է ներկայացվեն ԻԳ-ի գրասենյակ հետևյալ էլ․ հասցեով․ procurement@smednc.am. Հայտատուները պետք է առարկա/subject դաշտում նշեն՝ «ԱԶԴ-ի հայտ». Բնօրինակ փաստաթղթերի սկանավորված պատճենները ընդունելի կլինեն: Բնօրինակ փաստաթղթերը պետք է տրամադրվեն ըստ պահանջի:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և տեղեկատվական միջոցառումներին գրանցվելու համար դիմեք «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ՝ հեռ. 012 541648, 012 563714, 093 878790info@smednc.am։

ԱԶԴ փաստաթղթեր