հայ
Սույն թվականի փետրվարի 5-ին Ներդրումների աջակցման կենտրոն (նախկին ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի կողմից որպես գործընկեր կազմակերպություն ընտրվեց՝ Աշխեն Ղալեչյան ԱՁ-ն, որն էլ կիրականացնի Ճամփեզրյա կայանի հետագա գործառույթները:

Ճամփեզրյա կայանը տարածաշրջանային տնտեսական զարգացմանն ուղղված բազմաֆունկցիոնալ կառույց է, որը կծառայի որպես՝

  • Տեղական ապրանքների/ծառայությունների ուղղակի վաճառքի կետ.
  • Տեղեկատվական կենտրոն այցելուների և զբոսաշրջիկների համար․
  • Հանգստի կետ անցորդների համար.
  • Շուկայավարման/մոնիտորինգի հարթակ և խորհրդատվական կենտրոն տեղական ՓՄՁ-ների համար․
  • Բուժ կետ:

Կայանի կողմից կարող են կազմակերպվել նաև տեղական ապրանքների ցուցահանդեսներ, տոնավաճառներ, փառատոններ, վարպետաց դասեր և այլ միջոցառումներ՝ տարածաշրջանի գրավչությունները և տեղական արտադրանքը ներկայացնելու և առաջ մղելու նպատակով։