հայ
Գրագետ և հաջողված բիզնեսի պատմություն՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ SME DNC of Armenia-ի և European Union in Armenia-ի աջակցությամբ:

Վիգեն Մնացականյանը Ալավերդիում ավելի քան 10 տարի է զբաղվում է մեղվաբուծությամբ՝ աջակցություն ստանալով իր ընտանիքի անդամներից, ովքեր ավանդապահ մեղվաբույծներ են։ 

Վիգենը ոգևորված էր մեղվապահական բիզնեսի գաղափարով և հատկապես մտադրվել էր իր գիտելիքը և հմտությունները կիրառելով՝ զբաղվել ապիտուրիզմով։ Նա ցանկանում էր կազմակերպել մեղվապահական տուրեր, ուր զբոսաշրջիկները կկարողանային ուսումնասիրել մեղվապահությունը, դիտել մեղրաքամը և մեղվապահությանն առնչվող այլ գործողությունները, իսկ հատուկ պատրաստված ապիտնակներում մարդիկ կարող են շնչել փեթակի բուժիչ ջերմ օդը, համտեսել լեռնային խոտաբույսերի թեյերը և հանգստանալ՝ վայելելով մեղուների քաղցր ու հանգստացնող բուրմունքը՝ լսելով նրանց բզզոցը։

Նոր բիզնեսը սկսելու և գրագետ կառավարելու համար Վիգեն Մնացականյանը 2017 թ-ի սեպտեմբերին մասնակցեց «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին:

Այն անցկացվել էր ԵՄ և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում:

Ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով Վիգեն Մնացականյանը բարեկարգեց տարածքը, կառուցեց երկու ապի-տնակների։

Ստեղծվեց հավելյալ մեկ կայուն աշխատատեղ։