հայ
Վայոց Ձորի մարզում գործող ԳԱՀ կաթնամթերքի արտադրամասն իր գործունեությունն սկսել է 3 տարի առաջ՝ 16 մածունով: Այժմ արտադրամասը 100-ից ավելի վաճառակետերի հետ է համագործակցում:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ SME DNC of Armenia-ի մասին պատահաբար տեղեկացած Գնդեվազ համայնքի բնակիչ Արկադի Գրիգորյանը համագործակցել և կարճ ժամանակում նկատելի արդյունքի է հասել: Երիտասարդ ձեռներեցը մասնակցել է սկսնակ գործարարների համար կազմակերպած«Հաջող սկիզբ» գործարար դասընթացների շարքին: Այն անցկացվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերությաւն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

«Շատ արդյունավետ էր համագործակցությունը USAID Armenia-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ: Ոչ միայն դասընթացների առումով, այլև խորհրդատվության և նյութական օգնության: USAID-ի տրամադրած սարքավորման և սառնարանի շնորհիվ այժմ մենք ավելի շատ թթվասեր ենք արտադրում և կարողանում ենք մթերքը թարմ պահել»,- նշեց Արկադի Գրիգորյանը: