հայ
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ SME DNC of Armenia-ի և ԵՄ-ն աջակցությամբ 2019 թվականի հունիս ամսին՝ ՀՀ Լոռու մարզում բացվեց «Սանահին կայան» հյուրատունը:

Սկսնակ գործարար Սոսե Մատինյանը տեսնելով զբոսաշրջիկների հոսքը դեպի Լոռու մարզ և հյուրատան ծառայության պահանջարկը, որոշում է Ալավերդիում հիմնել հյուրատան բիզնես՝ հաշվի առնելով իր տան բարենպաստ դիրքը:

Նոր բիզնեսն առավել վստահ սկսելու համար 2018 թ.-ի հունիս-օգոստոս ամիսներին նա մասնակցում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում անցկացված «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին, որի ընթացքում հարստացնում է իր գիտելիքները և ձեռք բերում հմտություններ՝ բիզնեսի կառավարման, մարքեթինգի և գործարարության այլ կարևոր ասպեկտների մասին:

Նրա բիզնես պլանը հավանության է արժանանում՝ հետագա ֆինանսավորման համար: Վարկային և դրամաշնորհային միջոցներով Սոսեն ձեռք է բերում անհրաժեշտ սարքավորումները և տեղադրում ջեռուցման համակարգ: Բացի հյուրատան ծառայություններից նախատեսվում է նաև տրամադրել լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են ձկնորսությունը, ազգային կերակուրների պատրաստելը, մեղրաքամին մասնակցելը և այլն: Հյուրատան առաջին հարկում կգօրծի նաև լողավազան և շոգեբաղնիք, կունենան երեխաների խաղահրապարակ, սեղանի խաղեր և այլն: