հայ
Փետրվարի 26-ին Ներդրումների աջակցման կենտրոնը հյուրընկալեց «Ներդրումների աջակցման կենտրոնի դերակատարումն օտարերկրյա ներդրումներ խթանման գործընթացում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էին Ներդրումների աջակցման կենտրոնի ինչպես ներդրումային, այնպես էլ ՓՄՁ բաժինների աշխատակիցները։

Դասընթացն իրականացվել է Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ)/Միջազգային ֆիանսական կորպորացիայի «Տնտեսական աճը» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում և ՀԲԽ միջազգային փորձագետներ պարոնայք Վիմ Դոուի և Ռոբերտ Ուայթի մասնակցությամբ։

Ծրագիրը և ՀԲԽ միջազգային փորձագետները կաջակցեն վերակազմակերպված Ներդրումների աջակցման կենտրոնին կառուցվածքային բաժինների, աշխատակիցների կարողությունների զարգացման և ներդրումների խթանման հարցերում լավագույն գործելակերպի վրա հիմնված խորհրդատվությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՄԹ կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ։