ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սույն մոդելը նպատակ ունի ծառայելու որպես գործնական ուղեցույց գյուղական համայնքներում պանրի արտադրություն հիմնել ցանկացող ձեռներեցների համար: Այն հնարավորություն կտա սկսնակ գործարարին պատկերացում կազմել պանրի արտադրություն իրականացնելու հիմնական քայլերի, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքի, շուկա մուտքի, դիրքավորման և գնային քաղաքականության վերաբերյալ։