Մեր տեսլականը
Ձեռնարկատիրական հնարավորություններ` բոլորին:
Մեր առաքելությունը
Տեղեկացնել, ոգևորել և հզորացնել Հայաստանի ՓՄՁ-ներին,  որպեսզի նրանք ստեղծեն ինքնուրույն ձեռնարկություններ,  որոնք կնպաստեն ոչ միայն անհատական տնտեսական կայունությանը, այլև ամբողջ երկրի տնտեսությանն ընդհանրապես:
Հոգաբարձուների խորհուրդ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները.

  1. հաստատում է հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերը,
  2. փոփոխություններ ու լրացումներ է կատարում հիմնադրամի կանոնադրության մեջ, ընդունում է նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումներ,
  3. հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացմամբ ընդունում է որոշումներ հիմնադրամի կողմից իրականացվող խոշոր գործարքների մասին,
  4. հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչա-կազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, տարեկան ծախսերի նախահաշիվը,
  5. հիմնադրամի նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է հիմնադրամի գործադիր տնօրենին,
  6. դադարեցնում է խորհրդի անդամների լիազորությունները և առաջադրում նոր թեկնածություններ,
  7. իրականացնում է վերահսկողություն հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման նկատմամբ,
  8. հաստատում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունները,
  9. ստեղծում, վերակազմավորում ու լուծարում է հիմնադրամի մասնաճյուղերը,ներկայացուցչությունները և հիմնարկները, ինչպես նաև հաստատում է դրանց կանոնադրությունները,
  10. վերահսկում է իր ընդունած որոշումների կատարումը:

Հոգաբարձուների խորհուրդը

Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ


Ալբերտ Բաբայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ


Արման Պողոսյան

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ


Արտակ Քամալյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ


Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ


Սեյրան Ավագյան 

«Հայկական գործարարություն փոքր և  միջին գործարարության միությունն» ՀԿ-ի նախագահ


Վանանե Արարքցյան

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի  (ՀԱԱՊ) գործադիր տնօրեն


Հայկազ Բախշեցյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության փոխնախագահ, «Մետեք» ՓԲԸ նախագահ


Սեյրան Սարգսյան 

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն


Արթուր Հարությունյան

ՀՀ ԱԱ փոխնախագահ, «Տնօրենների հայկական ինստիտուտի» խորհրդի անդամ 


Ցոլվարդ Գևորգյան 

«Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ


 Վահան Շաքարյան

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր


 Անդրանիկ Ալեքսանյան

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն