B2B հանդիպումներ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ...
<<ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ>> 2016 ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվող ամենամեծ միջազգային մասնագիտացած ցուցահանդեսներից մեկն է: Ցուցահանդեսը կկայանա 2016թ. Մայիսի 27-29-ը, <<Երևան Էքսպո>> կենտրոնում:  <<ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ>> 2016 ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ...
B2B հանդիպումներ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2016 ցուցահանդեսի շրջանակներում

<<ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ>> 2016 ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվող ամենամեծ միջազգային մասնագիտացած ցուցահանդեսներից մեկն է: Ցուցահանդեսը կկայանա 2016թ. Մայիսի 27-29-ը, <<Երևան Էքսպո>> կենտրոնում:  <<ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ>> 2016 ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք սպառողին են ներկայացնում տվյալ ոլորտի նորամուծություններն ու նոր տեխնոլոգիաները:

Ի լրումն, ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին հնարավորություն կընձեռնվի հանդիպել մեկը մյուսի հետ և գործնական կապեր հաստատել: Ցուցահանդեսի շրջանակներում գործարար հանդիպումները կազմակերպվելու են Հայաստանում Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի օժանդակությամբ:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` շինարարական գործիքներ և սարքավորումներ, շինանյութեր, ջեռուցման և օդափոխման, գազա, ջերմա և ջրամատակարարման համակարգեր, դռներ և պատուհաններ, էքստերիերի և ինտերիերի դիզայն, ինտերիերի պարագաներ, կահույք, գորգ, սպասք, լողավազաններ և շոքեբաղնիքներ, լուսատեխնիկա, կանաչապատում, մաքրման ծառայություններ և միջոցներ, նախագծում, ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր, շինարարական  գործիքներ և տեխնիկա, շինարարական և ներքին հարդարման պարագաներ, տեխնոլոգիաներ, շինարարական, վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև սանտեխնիկա և կենցաղային տեխնիկա, անվտանգության համակարգեր, բանկեր, վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում:

Մասնակիցները կարող են նախապես պլանավորել B2B հանդիպումներ՝ իրենց գործնական հետաքրքրություններին համապատասխան:

Համագործակցության հաստատման միջոցառման լեզուն անգլերենն է: Հանդիպումներին մասնակցությունն անվճար է:

Գրանցվել