ԵՄ ծրագրերի ներկայացում
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը՝ սիրով հրավիրում է հմուտ և սկսնակ ձեռնարկատերերին մասնակցելու Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կայանալիք միջոցառմանը: Որի ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի հմուտ մասնագետները կներկայացնեն ...
ԵՄ ծրագրերի ներկայացում

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը՝ սիրով հրավիրում է հմուտ և սկսնակ ձեռնարկատերերին մասնակցելու Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կայանալիք միջոցառմանը: Որի ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի հմուտ մասնագետները կներկայացնեն միջազգային երկու ծրագիր: 

ԷՐԱՍՄՈՒՍ-ը Ձեռնարկատերերի փորձի փոխանակման ծրագիր է, որը նպաստում է երիտասարդ ձեռներեցների ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, մրցունակության բարձրացմանը՝ արտերկրյա համանման ոլորտում գործող փորձառու կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և գործնական կապերի հաստատման միջոցով:Ծրագիրը տրամադրում է գործնական և ֆինանսական օգնություն սկսնակ Ձեռնակրատերերին, որոնք կապրեն, կաշխատեն և կսովորեն եվրոպական այլ երկրում գործող փորձառու (Հյուրընկալող) Ձեռնարկատիրոջ մոտ:

Ձեռնարկությունների եվրոպական ցանց (ՁԵՑ), Ձեր գործարար ուղին դեպի նորարարություն և մրցունակություն: ՁԵՑ-ը եվրոպական նախաձեռնություն է, որի նպատակն է գործարար և նորարարական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին Եվրոպայում և Եվրոպայից դուրս:

Սպասում ենք Ձեզ Սեպտեմբերի 5-ին ժամը 12:00-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում, 306 սենյակում:

Գրանցվել