«Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների...
         Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում  հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական ...
«Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների աջակցության 2018 թվականի ծրագրերը մեկնարկել են ՀՀ Լոռու մարզում

 

 

 

 

 Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում  հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, կամ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ,կամ բիզնեսի կառավարման ոլորտում աշխատանք փնտրողներին մասնակցել  Լոռու մարզի  Ալավերդի, Ստեփանավան,  Վանաձոր քաղաքներում և հարակից համայնքներում մեկնարկող «Հաջող սկիզբ» ծրագրին:

 

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:

 

Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

 

Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

 

Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։

Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինասական աջակցության․ դրամաշնորհ` նոր աշխատատեղ ստեղծելու պայմանով, մինչև   2 մլն ՀՀ դրամ սահմաններում և վարկավորում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով․

առավելագույնը 5 մլն դրամ,

տարեկան տոկոսադրույքը` 10%,

առավելագույնը 5 տարի մարման ժամկետով,

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):

 

Գրանցման վերջնաժամկետ․

ք․ Ալավերդի- 11.04.2018

ք․Ստեփանավան- 01.05.2018

ք․Վանաձոր- 15.07.2018

 

Գրանցվելու համար  կարող եք դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի  Լոռու  մասնաճյուղ, հասցե՝ 

ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 24/48

հեռախոս` +374 322 2-13-70; +374 98 31-10-06

Էլ. փոստ` lori@smednc.am

Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում  հստակ նշել, թե որ վայրում եք ցանկանում  մասնակցել դասընթացին։

Գրանցվել