«Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների...
          Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում  հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց ...
«Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների աջակցության 2018 թվականի ծրագրերը մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզում

 

 

 

 

  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում  հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, կամ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ,կամ բիզնեսի կառավարման ոլորտում աշխատանք փնտրողներին մասնակցել Սյունիքի մարզի  Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում և հարակից համայնքներում մեկնարկող «Հաջող սկիզբ» ծրագրին:

 

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:

 

Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

 

Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

 

Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։

Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինասական աջակցության․ դրամաշնորհ` նոր աշխատատեղ ստեղծելու պայմանով, մինչև   2 մլն ՀՀ դրամ սահմաններում և վարկավորում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով․

առավելագույնը 5 մլն դրամ,

տարեկան տոկոսադրույքը` 10%,

առավելագույնը 5 տարի մարման ժամկետով,

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):

 

Գրանցման վերջնաժամկետ․

ք․ Գորիս- 25.04.2018

ք․Սիսիան- 01.05.2018

ք․Կապան- 18.07.2018

 

Գրանցվելու համար  կարող եք դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի  Սյունիքի մասնաճյուղ, հասցե՝ 

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 2

հեռախոս` +374 10 23-97-40; +374 98 31-10-05

Էլ. փոստ` syunik@smednc.am

Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում  հստակ նշել, թե որ վայրում եք ցանկանում  մասնակցել դասընթացին։

Գրանցվել
php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi