Դասընթացներ ՓՄՁ-ների համար
        Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում,  հրավիրում ...
Դասընթացներ ՓՄՁ-ների համար

 

 

 

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում,  հրավիրում են ՀՀ  Լոռու, Սյունիքի, Արմավիրի  մարզերի ՍԿՍՆԱԿ և ԳՈՐԾՈՂ ՓՄՁ-ներին մասնակցել հետևյալ դասընթացների շարքին.

 

ՀՀ, քԵրևան

1. Սննդի անվտանգություն և HACCP-ի սկզբունքները

2․Թվային մարքեթինգ:

 

ՀՀ , Լոռու մարզ, քՎանաձոր, քԱլավերդի

1. Վաճառք և մարքեթինգ, 

2. Հյուրընկալության կառավարում։

 

ՀՀ, Արմավիրի մարզ, քԱրմավիր

1. Վաճառք և մարքեթինգ,

2. Սննդի անվտանգություն և HACCP-ի սկզբունքները։

 

ՀՀՍյունիքի մարզ, քԳորիս

1. Հյուրընկալության կառավարում

2․Վաճառք և մարքեթինգ:

 

Մասնակցելով դասընթացների շարքին՝  սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, թվային մարքեթինգի, սննդի անվտանգություն և HACCP-ի սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: 

Զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ները ձեռք կբերեն հաճախորդների կառավարման և հյուրընկալության ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքներ և համապատասխան պրակտիկ հմտություններ:

Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետները ինտերակտիվ մեթոդներով՝ խմբային քննարկումներ, դերային խաղեր, դեպքի ուսումնասիրություններ, կփոխանցեն սկսնակ կամ գործող ՓՄՁ-ներին գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:

Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։

 

Դասընթացների տևողությունըյուրաքանչյուր դասընթաց կտևի 15 ժամ, 3 օր։

Դասընթացների ժամանակացույցըդասընթացները կմեկնարկեն ս․թ․ հուլիս ամսից։ 

 

Գրանցվելու համար դիմել`

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղ կամ «Սպիտակ-ֆերմեր» հասարակական կազմակերպություն. 

Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 24/48

Հեռախոս` +374 98 31 10 06; +374 322 2 13 70:

Էլ. փոստ` lori@smednc.am:

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղ կամ  «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն.

Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան 68ա 

Հեռախոս` +374 237 23034; +374 55 63 40 41, 374 22 10 05

Էլ. փոստ` info@armavirdc.org, armavir@smednc.am :

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ կամ   «Սյուն» հասարակական կազմակերպություն.

Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 2

Հեռախոս`+374 10 23-97-40; +374 98 31-10-05

Էլ. փոստ` syunik@smednc.am։

 

Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում  հստակ նշել, թե որ մարզում և որ բնագավառում եք ցանկանում  մասնակցել դասընթացներին:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից և ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: 

 

Գրանցվել