Դասընթացներ տեղական աշխատուժի համար
        Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում,  ՀՀ  ...
Դասընթացներ տեղական աշխատուժի համար

 

 

 

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում,  ՀՀ  Լոռու, Սյունիքի, Արմավիրի  մարզերում կանցկացնեն դասընթացներ ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԻ  համար հետևյալ թեմաներով

 

ՀՀ, Լոռու մարզ, քՎանաձոր, քԱլավերդի

1. Կարիերայի զարգացում, 

2. Հաճախորդների սպասարկում և հաղորդակցության հմտություններ։

 

ՀՀ, Արմավիրի մարզ, քԱրմավիր

1. Կարիերայի զարգացում,

2. Հաճախորդների սպասարկում և հաղորդակցության հմտություններ ։

 

ՀՀՍյունիքի մարզ, քԳորիս

1. Կարիերայի զարգացում,

2. Հաճախորդների սպասարկում և հաղորդակցության հմտություններ։

 

Մասնակցելով դասընթացների շարքին՝  մասնակիցները կբարելավեն իրենց կարիերայի կառավարման կարողությունները և ձեռք կբերեն հմտություններ, որոնք կնպաստեն աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորմանը, ղեկավարման ու առաջնորդման կարողությունների ու հմտությունների ձևավորմանը, մասնագիտական ինքնորոշման ապահովմանը:

Զբոսաշրջության ոլորտում աշխատանք փնտրողները ձեռք կբերեն հաճախորդների կառավարման և հյուրընկալության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ և համապատասխան պրակտիկ հմտություններ:                                                                                                                                                                                                                                                                                            

Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետները ինտերակտիվ մեթոդներով՝ խմբային քննարկումներ, դերային խաղեր, դեպքի ուսումնասիրություններ, կփոխանցեն գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։

Դասընթացների տևողությունըյուրաքանչյուր դասընթաց կտևի 9 ժամ, 2-3 օր։

Դասընթացների ժամանակացույցըդասընթացները կմեկնարկեն ս․թ․հուլիս ամսից։ 

 

Գրանցվելու համար դիմել`

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղ կամ «Սպիտակ-ֆերմեր» հասարակական կազմակերպություն. 

Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 24/48

Հեռախոս` +374 98 31 10 06; +374 322 2 13 70:

Էլ. փոստ` lori@smednc.am:

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղ կամ  «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն.

Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան 68ա 

Հեռախոս` +374 237 23034; +374 55 63 40 41, 374 22 10 05

Էլ. փոստ` info@armavirdc.org, armavir@smednc.am:

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ կամ   «Սյուն» հասարակական կազմակերպություն.

Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 2

Հեռախոս`+374 10 23-97-40; +374 98 31-10-05

Էլ. փոստ`syunik@smednc.am։

 

Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում  հստակ նշել, թե որ մարզում և որ բնագավառում եք ցանկանում  մասնակցել դասընթացներին:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից և ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: 

 

Գրանցվել
php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi