Սեմինար-խորհրդատվություններ Վայոց Ձորի և...
Հունիսի 26,-ին՝ ժ. 13:30, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, իսկ հունիսի 27-ին՝ ժ. 13:00, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրավախորհրդատու Արսեն Պետրոսյանը և տեղեկատվական և խորհրդատվական ծրագրերի ...
Սեմինար-խորհրդատվություններ Վայոց Ձորի և Սյունիքի գործարարների համար
Հունիսի 26,-ին՝ ժ. 13:30, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, իսկ հունիսի 27-ին՝ ժ. 13:00, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրավախորհրդատու Արսեն Պետրոսյանը և տեղեկատվական և խորհրդատվական ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Հայրապետյանը գործարարների համար կանցկացնեն սեմինար-խորհրդատվություն: 
 
Միջոցառման ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետները կներկայացնեն 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ Հարկային օրենսգրքի` փոքր և միջին ձեռնարկություններին վերաբերող դրույթները: Հանգամանալից կքննարկվեն օրենսգրքի հատուկ հարկային ռեժիմները` շրջանառության հարկի համակարգը, ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, արտոնագրային հարկը: Կլուսաբանվեն վարչարարության և փաստաթղթաշրջանառության բնագավառի նորամուծությունները, այդ թվում` ՀԴՄ-ների շահագործման և ծախսերի հիմնավորվածության հարցերը: