Հրավիրում ենք Վայոց Ձորի սկսնակներին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ  (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող  «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում, հրավիրում է բոլոր սկսնակ գործարարներին, որոնք ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ ...
Հրավիրում ենք Վայոց Ձորի սկսնակներին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ  (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող  «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում, հրավիրում է բոլոր սկսնակ գործարարներին, որոնք ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել Վայոց Ձորի մարզում իրականացվող Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ» ծրագրին:
 
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: 
 
Մասնակցելով ծրագրին` սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
 
Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
 
Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից: 
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով`
 
• առավելագույնը 5 մլն դրամ,
• տարեկան տոկոսադրույքը` 10%,
• առավելագույնը 5 տարի մարման ժամկետով,
• Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
 
Մանրամասների համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Վայոց Ձորի մասնաճյուղ:
Հեռախոս` 0282 2 17 70, 098 22 10 07
Էլ. հասցե` vayotsdzor@smednc.am, vayotsdzordnc@yahoo.com: