Հրավիրում ենք Կոտայքի սկսնակներին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ  (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող  «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում, հրավիրում է բոլոր սկսնակ գործարարներին, որոնք ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ ...
Հրավիրում ենք Կոտայքի սկսնակներին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ  (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող  «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում, հրավիրում է բոլոր սկսնակ գործարարներին, որոնք ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել Կոտայքի մարզում իրականացվող Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ» ծրագրին:
 
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: 
 
Մասնակցելով ծրագրին` սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
 
Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
 
Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից: 
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով`
 
• առավելագույնը 5 մլն դրամ,
• տարեկան տոկոսադրույքը` 10%,
• առավելագույնը 5 տարի մարման ժամկետով,
• Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
 
Մանրամասների համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Կոտայքի մասնաճյուղ:
 
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Խանջյան 1, 2-րդ հարկ
Հեռախոս` +374 226 4-29-27; +374 98 31-10-08
Էլ. հասցե` kotayk@smednc.am