Ցուցահանդես և դասընթաց Ճապոնիայում
Հրավիրում ենք տուրիզմի ոլորտի կազմակերպությունների ուշադրությունը: Եթե տուրիստական կազմակերպություն եք և ցանկանում եք մասնակցել աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին, այս հայտարարությունը Ձեզ համար է: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ...
Ցուցահանդես և դասընթաց Ճապոնիայում
Հրավիրում ենք տուրիզմի ոլորտի կազմակերպությունների ուշադրությունը: Եթե տուրիստական կազմակերպություն եք և ցանկանում եք մասնակցել աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին, այս հայտարարությունը Ձեզ համար է: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը, «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում–փուլ 2» ծրագրի շրջանակում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) աջակցությամբ, հրավիրում է Հայաստանի՝ հյուրընկալության ոլորտում գործող ձեռնարկություններին Ճապոնիայում մասնակցել տեղական զբոսաշրջության առաջ մղման դասընթացին և  Tourism Expo Japan 2018 ցուցահանդեսին՝ որպես Հայաստանի ազգային տաղավարի մասնակից կազմակերպություն: 
 
Ագրոտուրիզմի, խոհանոցային, արկածային, աշխարհագրական, պատմական, գինու և այլ տարատեսակների տուրիզմի ոլորտներում ներգրավված կազմակերպությունների մասնակցությունը և դիմումը խրախուսվում է:  
 
Մանրամասների և պահանջների մասին կարող եք իմանալ՝ ներբեռնելով հրավեր-հայտարարությունը: