Բացվեց Շինարարություն և ինտերիեր 2016 ցուցահանդեսը
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մասնակցեց «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ» 2016 ցուցահանդեսի բացմանը` Երևան Էքսպո կենտրոնում: «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ»-ը Հայաստանում կազմակերպվող ամենամեծ միջազգային մասնագիտացած ցուցահանդեսներից մեկն ...
Բացվեց Շինարարություն և ինտերիեր 2016 ցուցահանդեսը
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մասնակցեց «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ» 2016 ցուցահանդեսի բացմանը` Երևան Էքսպո կենտրոնում: «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ»-ը Հայաստանում կազմակերպվող ամենամեծ միջազգային մասնագիտացած ցուցահանդեսներից մեկն է: Այն տևելու է մինչև մայիսի 29-ը:
 
 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ» 2016 ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից: Նրանք սպառողին են ներկայացնում տվյալ ոլորտի նորամուծություններն ու նոր տեխնոլոգիաները:
 
Լևոն Մնացականյանի խոսքով` «Ոլորտի զարգացումը ոչ միայն ապահովում է նոր աշխատատեղեր և տեխնոլոգիական առաջընթաց, այլ նաև նպաստում է հարակից ոլորտների զարգացմանը, որտեղ ընդգրկված են բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ»: ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը համոզված է, որ այսօր մեր երկրում արտադրվող շինանյութը մրցունակ է ոչ միայն տարածաշրջանային շուկայում, այլև կարող է որակի առումով մրցակցել առաջատար արտերկրյա արտադրողների հետ:
 
Ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին հնարավորություն կընձեռնվի հանդիպել միմյանց հետ և գործնական կապեր հաստատել: Ցուցահանդեսի շրջանակում գործարար հանդիպումները կազմակերպվելու են Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի օժանդակությամբ:
 
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` շինարարական գործիքներ և սարքավորումներ, շինանյութեր, ջեռուցման և օդափոխման, գազային, ջերմային և ջրամատակարարման համակարգեր, դռներ և պատուհաններ, էքստերիերի և ինտերիերի դիզայն, ինտերիերի պարագաներ, կահույք, գորգ, սպասք, լողավազաններ և շոգեբաղնիքներ, լուսատեխնիկա, կանաչապատում, մաքրման ծառայություններ և միջոցներ, նախագծում, ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր, շինարարական  գործիքներ և տեխնիկա, շինարարական և ներքին հարդարման պարագաներ, տեխնոլոգիաներ, շինարարական, վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև սանտեխնիկա և կենցաղային տեխնիկա, անվտանգության համակարգեր, բանկեր, վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում: Մասնակիցները կարող են նախապես պլանավորել իրենց գործնական հետաքրքրություններին համապատասխան դեմ առ դեմ գործարար (B2B) հանդիպումներ: 
 
 
 
 
 
 
Լուսանկարները՝ Արմենպրես գործակալության: