Սեմինար-խորհրդատվություն Արտաշատում
Հարգելի գործարարներ, հունիսի 7-ին ժամը 12:00-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ...
Սեմինար-խորհրդատվություն Արտաշատում
Հարգելի գործարարներ, հունիսի 7-ին ժամը 12:00-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին:
Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակում:
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջոցառմանը, որի ընթացքում գործարարներին կներկայացվեն հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր, մասնավորապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, շրջանառության հարկի մասին ՀՀ oրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսվարողների իրավունքներն ու պարտականությունները:  Մանրամասների համար զանգահարել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արարատի մասնաճյուղ հետևյալ հեռախոսահամարներով` (0235) 2 39 22,  (098) 22 10 08: