Իջևանում անցկացվեց իրազեկում-խորհրդատվություն
Մայիսի 31-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումներին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ...
Իջևանում անցկացվեց իրազեկում-խորհրդատվություն
Մայիսի 31-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումներին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակում:
 
Միջոցառման  ընթացքում գործարարներին ներկայացվեցին հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր, մասնավորապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, շրջանառության հարկի մասին ՀՀ oրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսավարողների իրավունքներն ու պարտականությունները: