Հանդիպումներ Շինարարություն և ինտերիեր...
Մայիսի 27-29-ը Երևանում տեղի ունեցած` «Շինարարություն և ինտերիեր 2016» ցուցահանդեսի շրջանակում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) շրջանակներում կազմակերպել էր գործարար հանդիպումներ: ...
Հանդիպումներ Շինարարություն և ինտերիեր 2016թ. ցուցահանդեսի շրջանակում
Մայիսի 27-29-ը Երևանում տեղի ունեցած` «Շինարարություն և ինտերիեր 2016» ցուցահանդեսի շրջանակում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) շրջանակներում կազմակերպել էր գործարար հանդիպումներ: Միջոցառումներին մասնակցեցին 15 տեղական ընկերություններ, որոնք ներկայացնում էին շինարարության տարբեր ոլորտներ՝ շինանյութերի արտադրություն և ներմուծում, լուսատուների ներմուծում, կահույքի արտադրություն, օդափոխիչ համակարգերի ներմուծում, քարի վերամշակում և այլն: 
 
ՁԵՑ այլ գործընկերներից բացի, հանդիպումների համակազմակերպիչն էր նաև Ռուսաստանի Դաշնության փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման գործակալությունը: Ռուսաստանի Սմոլենսկի առևտրա-արդյունաբերության պալատի աջակցությամբ հանդիպումներին մասնակցում էին նաև անտառանյութերի և լուսատուների արտադրությամբ զբաղվող ռուսական ընկերություններ: Արդյունքում մատ 20 հայկական և ռուսական ընկերություններ անցկացրեցին գրեթե  25 հանդիպումներ, ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություն՝ հետագա համագործակցության վերաբերյալ: Հանդիպումների ավարտին կազմակերպող կողմերը հայտնեցին իրենց գոհունակությունը և հույս հայտնեցին հետագա համագործակցության համար: