Նոր դասընթաց Շիրակի մարզի երիտասարդների համար
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Շիրակի մարզային մասնաճյուղում մեկնարկել է «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը: Ծրագրին մասնակցում են 18-35 տարեկան երիտասարդներ: Դասընթացն անցնում է ակտիվ քննարկումներով ու խաղերով,   գործարար ...
Նոր դասընթաց Շիրակի մարզի երիտասարդների համար
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Շիրակի մարզային մասնաճյուղում մեկնարկել է «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը: Ծրագրին մասնակցում են 18-35 տարեկան երիտասարդներ: Դասընթացն անցնում է ակտիվ քննարկումներով ու խաղերով,   գործարար գաղափարները իրատեսական են և արժանի են կյանքի կոչվելու, իսկ մասնակիցները ջանք չեն  խնայում դրանք իրագործելու համար: 
 
Գործարար գաղափարներից են թղթի վերամշակման արտադրամասը, ձեռագործ իրերի արտադրությունը, տոնակատարությունների կազմակերպումը, տնտեսագիտական գրադարանը, շարժական սրճարանը, բրդի վերամշակումը, դասընթացային ակումբը, թխվածքի արտադրությունը, հայկական գորգերի, տարազների արտադրությունը, արվեստների դպրոցը, կարպետից հագուստի արտադրությունը, պայուսակների արտադրությունը, չիպսի արտադրությունը:
 
Դասընթացը գտնվում է մարքեթինգ պլանը կազմելու փուլում: Հմուտ դասընթացավար Մհեր Դավոյանն իր խորհուրդներով և սեփական հետազոտություններով օգնում է մասնակիցներին ունենալու ճշգրիտ կազմված մարքեթինգային ծրագրեր: