Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը...
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը մասնակցեցին «Ռուսաստանյան ձեռներեցության օրեր 2017» միջազգային միջոցառմանը: Այն անցկացվեց «ՓՄՁ ոլորտին նորարարական աջակցություն ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը մասնակցեց Մոսկվայի միջազգային համաժողովին
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը մասնակցեցին «Ռուսաստանյան ձեռներեցության օրեր 2017» միջազգային միջոցառմանը: Այն անցկացվեց «ՓՄՁ ոլորտին նորարարական աջակցություն ցուցաբերող կառույցների երկրորդ համառուսաստանյան կոնգրես» համաժողովի շրջանակում: Մայիսի 25-26-ը Մոսկվայում անցկացված համաժողովի ընթացքում միմյանց հանդիպելու և փորձը կիսելու հնարավորություն ունեին ՓՄՁ ոլորտին աջակցություն ցուցաբերող և իրենց գործիքակազմում նորարար մեթոդներ կիրառող բազմաթիվ կազմակերպություններ: 
 
Կարեն Գևորգյանը քննարկումներից մեկի ընթացքում ներկայացրեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության գործիքները, ուղղությունները և գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հնարավորությունների կիրառմամբ ՓՄՁ աջակցության կազմակերպությունների միջև կայուն և գործուն ցանց  ստեղծելու ուղիները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ինչպես նաև ՁԵՑ անդամ մյուս մասնակիցները ներկայացրել են ցանցում իրենց գործունեությունը և դրա շրջանակում ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը:  
 
Համաժողովի ընթացքում քննարկվեցին են նաև ստեղծարար երիտասարդներին և պատանիներին աջակցություն ցուցաբերելու արդյունավետ ուղիները, Ռուսաստանի աջակցող կառույցները ներկայացրեցին ՓՄՁ աջակցության իրենց գործիքները և փորձը:  
 
Հանդիպումների ընթացքում Լևոն Մնացականյանը և Կարեն Գևորգյանը Ռուսաստանի և այլ երկրների կառույցների հետ ձեռք բերեցին համագործակցության և փորձի փոխանակման պայմանավորվածություններ: 
 
php shell shell indir ataköy escort Hacklink Hacklink HacklinkCanlı TVErotik Film izle filmgoo pubg hile satın al benobetÖzel direksiyon dersi direksiyon dersi